ԱՄՆ-ն իսկական ջարդ է կատարել․ սպանվածների թիվը հասնում է 100-ի
ԱշխարհԱֆղանստանի արևելքում ԱՄՆ կիրառած գերհզոր ռումբի պայթյունի հետևանքով «Իսլամական պետություն» խմբավորման զոհված գրոհայինների թիվը գերազանցել է 90-ը, հաղորդում է «AFP»-ն՝ հղում կատարելով տեղի աղբյուրներին։
«Հրթիռակոծության հետևանքով սպանվել է «ԻՊ» առնվազն 92 գրոհային»,-հայտարարել է Նանգարհար նահանգի Աչին շրջանի ղեկավար Իսմաիլ Շինվարին։
Ավելի վաղ ահաբեկչական խմբավորումը հայտարարություններ էր տարածել, որտեղ նշվում էր, որ «Իսլամական պետությունը» ավիահարվածի հետավանքով զոհեր չի կրել։