Մբապեի փաստաբանն արձագանքել է հարձակվողի հասցեին հնչեցրած մեղադրանքներին
ՍպորտՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի փաստաբան Մարի-Ալիքս Կանու-Բերնարը արձագանքել է այն տեղեկություններին, թե իբր ֆուտբոլիստը հնարավոր է առնչություն ունենա Ստոկհոլմի կենտրոնում գտնվող հյուրանոցում տեղի ունեցած բռնաբարության գործին:
«Այս պահին մենք չենք կարող ասել, թե բողոքն ում դեմ է ներկայացված: Բողոքը չի հաստատում ճշմարտությունը և ոչինչ չի ապացուցում, և ես անգամ չգիտեմ՝ ուղղվա՞ծ է արդյոք դա Մբապեի դեմ: Նա ապշած է լրատվամիջոցների այս ողջ աղմուկից և չի հասկանում, թե ինչի մեջ կարելի է նրան մեղադրել:
Նա չի հայտնվում այնպիսի իրավիճակներում, որոնք իր համար ռիսկային կարող են լինել: Դա լիովին բացառվում է, և ես վստահ եմ, որ նրա կողմից դատապարտելի արարքներ լինել չեն կարող: Այսօր նա լրիվ հանգիստ գնացել է մարզման, որովհետև գիտի, որ իրեն ոչնչի մեջ մեղադրել չի կարող:
Առաջիկայում մենք բողոք կներկայացնենք զրպարտական մեղադրանքի դեմ», — փաստաբանի խոսքերն է մեջբերում Marca-ն TF1 հեռուստաալիքի հղումով: