Զգուշացում ՄԱԿ-ի կողմից՝ հակամարտության վերսկսման մասին
ԱշխարհԻրավիճակը Լիբիայում կարող է կրկին վատթարանալ, երկրի տարածքում գործում են ԴԱԻՇ խմբավորման առանձին ներկայացուցիչներ՝ նախազգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
Ինչպես հայտնում է AP գործակալությունը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցում, որը հասցեգրված է ԱԽ անդամներին, ասվում է, որ չնայած այն բանին, որ ԴԱԻՇ-ն այլևս չի վերահսկում Լիբիայի տարածքը, նրա անդամները նկատվել են երկրի տարածքում և պատասխանատվություն են կրում տարբեր շրջաններում մի շարք հարձակումների անցկացման համար։
Գլխավոր քարտուղարն անհանգստություն է արտահայտել երկրում ռազմական գործողություների և քաղաքական անորոշության նոր սրման հետ կապված։ Գուտերեշը նախազգուշացրել է, որ իրավիճակը կարող է վերադառնալ լայնածավալ հակամարտության։