Որն է Նիվայի ամենաթանկ մոդելը․ լուսանկարներ
ԱշխարհՌուսական «ԱվտոՎԱԶ» ընկերությունը Lada 4×4 («Նիվա») մեքենայի ստեղծման 40-ամյակի առթիվ սկսել է դրա ամենաթանկ մոդելի սերիական արտադրությունը, հայտնում է motor.ru-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ մոդելը («40th Anniversary») կարտադրվի սահմանափակ քանակով՝ ընդամենը 1977 օրինակ:
Այն հասանելի կլինի կաթնագույն, կարմիր, սպիտակ, շագանակագույն ու կապտա-մոխրագույն երանգներով:
Հայտնի է, որ նորույթը վաճառքում կհայտնվի հունիսից: Երեք դռնանի մոդելի գինը կլինի 558.900, իսկ 5 դռնանի մեքենայի գինը կսկսվի 603.900 ռուբլուց: