Խոշոր ավտովթար Երևանի Արցախի պողոտայում. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 08:25-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են «Jeep» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Jeep»-ը կայանված է եղել լուսացույցի տակ, երբ «Opel»-ը բախվել է նրան:
Հետևեք մեզ՝ այստեղ