Հայերեն

Գեղարքունիքում տղամարդը մտել է դասարան, տղայիս շորերը հանել, ծեծել, ապա առևանգել․ միայնակ մայր

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օրերս համացանցում տեղեկություն տարածվեց, թե Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 16-ամյա տղան ինքնասպանության է հասցրել իր համադասարանցի աղջկան։

Նշվում էր, որ 16-ամյա աղջիկը այդ օրը՝ սեպտեմբերի 9-ին, տնից դուրս է եկել՝ թողնելով գրություն՝ «իր կյանքին վերջ տալու մասին»։

Oragir.News-ը կապ է հաստատել 16-ամյա տղայի մոր՝ տիկին Արմինեի հետ, վերջինս հայտնեց, որ համացանցում հայտնած տեղեկությունն ամբողջությամբ խեղաթյուրված է և չի համապատասխանում իրականությանը։

Տիկնոջ խոսքով՝ սա առաջին անգամը չէ, երբ կոնֆլիկտ է լինում այս երեխաների միջև, բայց այս անգամ աղջնակի հորեղբայրը շատ հեռուն է գնացել, մտել է դասարան և բոլորի աչքի առաջ սկսել է հարվածել իր որդուն։

«3 տարի առաջ այդ մարդը՝ Նարեկ Ա․-ն, նորից որդուս խփել էր, ականջի թաղանթը վնասվել էր, այնքան էր խփել, որ երեխուս ուշքը գնացել էր, բայց ինձ չէին ասել, որ երեխուս ականջից արյուն էլ է եկել։ Ես դիմել էի Ոստիկանություն, բայց այդ անգամ նրա ծնողի ծնկաչոք խնդրանքից հետո, գործը հետ էի վերցրել։

Անցած ամիս՝ սեպտեմբերի 9-ին, երբ տղաս մտել է դասարան, այդ աղջիկն ասել է՝ «վըխք», տղաս էլ պատասխանում է՝ «վարակը ձեր ընտանիքն է»։ Աղջիկը զանգում է հորեղբորը, հորեղբայրը գալիս է դպրոց, պահակին բրդել, գետնին գցելով մտնում է դասարան, դասղեկի և աշակերտների ներկայությամբ երեխայիս ծեծում է, շորը հագից հանում է ու նորից ծեծում է Դասղեկը ուզել է նրա ձեռքրից հանի, դասղեկն էլ է հարվածներ ստացել։ Նշեմ, որ երեխաս ունի հաշմանդամության կարգ, ծեծելու հետևանքով այս պահին ունի գլխուղեղի ցնցում՝ 1-ին աստիճանի․․․»,- պատմեց Արմինե Հ․-ն, ապա հավելեց, որ քրեական գործ է հարուցվել և դպրոցի անձնակազմը ցուցմունք է տվել աղջկա հորեղբոր դեմ։

«Ճիշտ է, իրենք մի քիչ փող ունեն, ուզում են՝ պրծնեն, բայց չեն կարող»։

Տիկնոջ խոսքով՝ իր որդին որևէ անգամ հենց այնպես չի վիրավորել այդ աղջկան, հակառակը՝ այդ աղջնակն է ամեն անգամ տղայի երեսով տալիս հայր չունենալու հանգամանքը։

«Ես միայնակ մայր եմ, այդ աղջիկը տղայիս ասել է՝ անտեր, հիմա էլ ուզում են այս ձևով տղայիս գլխին բարդեն կատարվածը, բայց ես բոլոր փաստերն ունեմ։ Նաև տնօրենն ու դասղեկն են ցուցմունք տվել ու նշել, թե ինչ է կատարվել։ Տուժողը իմ երեխան է, ոչ թե այդ աղջիկը, բայց հիմա ուզում են, ինչ-որ բան սարքեն իմ երեխու գլխին․․․»,- հավելեց անչափահաս տղայի մայրը։

Նրա խոսքով՝ աղջնակի հորեղբայրը դեպքից մոտ 20 օր անց առևանգել է իր որդուն, ապա սպառնացել, որպեսզի քննչական բաժնում իր ասած ձևով ցուցմունք տա․

«Երեխուս առևանգել, տարել է կողքի գյուղ, այնտեղից էլ տարել է քննչական բաժանմունք, ստիպել է, որ հեռախոսն անջատի, հաշտության թուղթ գրի, հետո էլ համոզել են, որ մի հատ էլ թուղթ գրի, որ մայրդ իրավունք չունի, լիազորված չէ, որ քո թղթերով զբաղվի, բայց երեխաս չի գրել։ Դրանից հետո քննիչն ասել է՝ ես ծնողիդ տեղյակ կպահեմ, բայց տեղյակ չեն պահել։

Դրանից հետո այդ աղջկա հորեղբայրը երեխուս բերում, իջեցնում է գյուղի ներքևում, ասում է՝ մեզ իրար հետ մարդ չտենա, իջի, վազի ձեր տուն։

Այս ամենի մասին գիտեն Գեղարքունիքի մարզպետարանը, ԿԳՄՍՆ-ն, դիմել եմ Գլխավոր դատախազություն՝ Աննա Վարդապետյանին։

Դրանից հետո այս աղջկա հորեղբայրը գնում է մորաքրոջս տուն, ասում է՝ «150․000 դրամ փող կտամ, բերանը կփակի, եթե չէ, ես այդ հոդվածով չեմ նստի, կխփեմ, նոր կգնամ»։ Ճիշտն ասած չեմ հասկանում, թե ում խփեր՝ ի՞նձ, երեխո՞ւս։ Գործ տվողը ես եմ եղել, որ երեխուս կարողանամ պաշտպանեմ, չնայած որ տղաս ասում է՝ մամա, ամոթ է, գյուղում ենք ապրում, մարդիկ ի՞նչ կմտածեն, բայց ես ասել եմ՝ չէ․․․

Դատախազությունից թուղթ եմ ստացել, որ գործը պետք է մտնի դատարան։ Իրենց կողմից լիքը մարդիկ եկել, խնդրել են, նաև իր ծնողը փող էր բերել, առաջարկում, բայց ինձ փող պետք չի, ինձ պետք է ամեն ինչ օրենքի սահմանում լինի, միայն օրենք, եթե կա այս երկրում»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Միջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները
Ամենադիտված