8-ամյա Աստղիկը տան փոքր երեխան էր, խելացի, համեստ, հրաշք աղջիկ էր․Շատինի դպրոցի տնօրեն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հայրը երեխայի համար թույլտվություն է վերցրել դասի ընթացքում։ Ասել է `գնացեք,ես հիմա կգամ, կհասնեմ։ Ճանապարհը անցնելու ընթացքում երեխան վթարվել է։ Արդեն դրսում տեղյակ չեմ`ինչպես է եղել դեպքը,բայց իրենց տուն տանող մշտական ճանապարհն է եղել»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Շատին գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Բաբայանը։
Դպրոցի տնօրենի հայտնած տեղեկության համաձայն` 8-ամյա Աստղիկը 4-րդ դասարանում էր սովորում։ Տան միակ երեխան չի եղել, իրենից մեծ 2 եղբայր ուներ։
«Շատ խելոք,խելացի,գրագետ,սովորող,երգող,բանաստեղծություններ ասմունքող երեխա էր։ Պարի խմբակ էր հաճախում։Չափից դուրս համեստ,հրաշք աղջիկ էր։Սա անդառնալի կորուստ է բոլորիս համար...»,-ասաց Գոհար Բաբայանը։
Հիշեցնենք, որ Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակնեդանացման բաժանումունքում գիտակության չգալով մահացել է Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Աստղիկ Ս.-ն:
Հետևեք մեզ՝ այստեղ