Դանակով սպառնացել է տանտիրուհուն և նրա դստերը՝ պահանջելով ոսկյա զարդեր և գումար
ՀասարակությունՓաստինֆո / Արմավիրի մարզում դիմակավորված անձը ավազակային հարձակում է կատարել՝ մուտք գործելով Զվարթնոց թաղամասի քոթեջներից մեկը:
Մեր տեղեկություններով՝ դիմակավորված անձը, մուտք գործելով քոթեջներից մեկը, դանակով սպառնացել է 80-ամյա տանտիրուհուն և նրա դստերը՝ պահանջելով գումար և ոսկյա զարդեր:
Առաջացած քաշքշուկի հետևանքով կանայք վնասվածքներ են ստացել, իսկ դիմակավորած անձը նրանց տանից հափշտակել է զգալի չափերի հասնող գումար, ոսկյա զարդեր, ապա՝ դիմել փախուստի: