Աղջիկը դանակահարել է մոր նախկին ընկերոջը
ՀասարակությունՓաստինֆո / Դեռևս նախորդ տարի ամռանը Էջմիածնում դանակահարություն էր տեղի ունեցել. աղջիկը դանակահարել էր մի տղամարդու:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ այդ դանակահարված անձը աղջկա մոր նախկին մտերիմն է եղել, իսկ վիճաբանության և դանակահարության պատճառ է հանդիսացել այն, որ տղամարդը ծեծի է ենթարկել ընկերուհուն՝ այսինքն աղջկա մորը:
Այսպիսով, ըստ մեղադրանքի, Անին 2016թ. օգոստոսի 25-ին` ժամը 01:00-ի սահմաններում, տան բակում իր մորը ծեծի ենթարկելու պատճառով վիճաբանել է վերջինիս նախկին ընկերոջ հետ և ձեռքին եղած խոհանոցային դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է տղամարդու որովայնի ձախ կողմնային պատի հատվածին և նրա առողջությանը պատճառել կտրած-ծակած վերքի ձևով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Անիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և գործն արդեն դատարանում է։