ԱԺ-ն 67 ձայնով վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը
ՔաղաքականությունԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ 2 պատգամավոր՝ Վահե Ղալումյանը և Սոնա Ղազարյանը թողել են իրենց կողմ քվեարկությունը:
67 կողմ, 0 դեմ, ձեռնպահ՝ զրո ձայներով որոշումն ընդունվեց:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել Կանոնակարգին: Հարցը երեկ քննարկվել էր խորհրդարանի լիագումար նիստում:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել էր, որ Կանոնակարգի վավերացումից և ծանուցումների փոխանակումից հետո երկու երկրի միջև կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր: