1 մարդ մաhացել է, 10-ը հոսպիտալացվել են McDonald's-ում աղիքային ցուպիկի վարակի պատճառով (տեսանյութ)
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեկ մարդ մահացել է, տասը հոսպիտալացվել են McDonald's-ում աղիքային ցուպիկի վարակի պատճառով։
Միացյալ Նահանգներում տուժածների մեծ մասը կերել է Quarter Pounder՝ Royal Cheeseburger-ի անալոգը, Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնը։
Բուրգերը ժամանակավորապես հանվել է ճաշացանկից։ Ընկերությունը կասկածում է, որ խնդիրը կարող է կապված լինել իր մատակարարներից մեկի մանր կտրատած սոխի հետ:
Ընդհանուր առմամբ կա 49 դեպք, դրանք գրանցվել են տասը նահանգներում, սակայն բռնկման մասշտաբները «ամենայն հավանականությամբ շատ ավելի մեծ են», հայտնել է վերահսկող վարչությունը։
Այս լուրերից հետո McDonald's-ի բաժնետոմսերն ընկել են ավելի քան 9%-ով, հաղորդել է Business Insider-ը։
Տեսանյութն այստեղ
Հետևեք մեզ՝ այստեղ