Ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստներն՝ ըստ Transfermarkt-ի
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է գլխավորել ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող հայ ֆուտբոլիստների վարկանիշն՝ ըստ Transfermarkt-ի։
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքն այժմ կազմում է 20 մլն եվրո։ Այդ ցուցանիշով նա կիսում է առաջին տեղը ՌՊԼ-ում։ Սպերցյանը գլխավորում է ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստների վարկանիշը։
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 6,5 մլն եվրո։ Հայ ֆուտբոլիստների շրջանում նա երկրորդն է այս ցուցանիշով։
Լավագույն եռյակը եզրափակում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 6 մլն եվրո տրանսֆերային արժեքով։
«Ալ ֆատեհի» հարձակվող Լուկաս Սելարայանը 4-րդն է այս վարկանիշում, նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 4 միլիոն եվրո։
«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի և «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 2 մլն եվրո։ 7-րդ տեղում «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն է՝ 1,5 մլն եվրո տրանսֆերային արժեքով։
Ընդհանուր առմամբ՝ 11 հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեք հատում է 1 միլիոն եվրոյի սահմանը։