Սերժ Սարգսյանի թիմի տապալումը
ՔաղաքականությունՀԱՅԵԼԻ / ԱԺ խորհրդարանական ընտրություններից հետո իշխող քաղաքական ուժը կառուցվածքային առումով ուշագրավ արդյունք է արձանագրել: Նախորդ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահների բացարձակ մեծամասնությունը, խոսքը այն հանձնաժողովների մասին է, որոնց նախագահները ՀՀԿ-ից էին, նոր խորհրդարանում չեն հայտնվել: Գործող ԱԺ-ն ուներ 12 մշտական հանձնաժողով և 2 ժամանակավոր:
Այսպես՝ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը խորհրդարան չի անցել: Սերժ Սարգսյանը որոշել է նրանց գործուղել պաշտպանության նախարարություն: Ինչպես հայտնի է, նա
շուտով կնշանակվի պաշտպանության փոխնախարար՝ Դավիթ Տոնոյանի փոխարեն, և կհամակարգի այդ գերատեսչության արտաքին հարաբերությունները: Իշխանական կուլիսներում պտտվող լուրերի համաձայն՝ Ազգային ժողովի արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ կարող է նշանակվել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ով նախկինում այդ հանձնաժողովի անդամ էր:
շարունակությունը՝ կայքում