Ուկրաինական հարցի ցանկացած հանգուցալուծում պետք է լինի հօգուտ Ռուսաստանի, ոչ մի զիջում չի լինելու. Պուտին
ԱշխարհՈւկրաինական կարգավորման ցանկացած հանգուցալուծում պետք է լինի հօգուտ Ռուսաստանի և հիմնված լինի մարտի դաշտում առկա իրողությունների վրա, Մոսկվան չի պատրաստվում որևէ զիջման գնալ, փոխանակումներ չեն լինի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ցանկացած հանգուցալուծում պետք է լինի Ռուսաստանի օգտին, անկեղծ եմ ասում, առանց ամաչելու:Եվ դա պետք է բխի մարտի դաշտում զարգացող իրողություններից։ Եվ, անկասկած, մենք այստեղ ոչ մի զիջման չենք պատրաստվում, փոխանակումներ չեն լինի»,- ասել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման համար Օլգա Սկաբեևայի հետ հարցազրույցում։