Արմավիրում շոկի մեջ են
ՀասարակությունԱրմավիրի մարզի Արեւիկ համայնքում այսօր՝ ապրիլի 16-ին, վաղ առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել: Գայլերը մտել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմ եւ հոշոտել շուրջ 20-25 գառ ու ոչխար:
Armtimes.com-ի հետ զրույցում Արեւիկ համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը հայտնեց, որ ոչխարներից մի մասը սպանվել է, մնացածը վնասված են եւ այլեւս պիտանի չեն։
«Այս պահին դեռ սատկում են, չենք կարող վերջնական վնասը հաշվել, բայց հաստատ մի միլիոն դրամը գերազանցել է։ Որ միսն էլ օգտագործելու ենթակա է, ընդունման կետերն են փակ, տոնական օր է։ Զանգել ենք Երեւանի գազանանոց, միգուցե էնտեղ տանենք»,-ասում է Ծատուրյանը՝ հավելելով, որ հոշոտված կենդանիները տերը վարկով էր գնել դրանք։
3000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարը նշում է, որ գյուղի պատմության մեջ սա առաջին դեպքն է։
«Մեր գյուղում նման բան չի եղել, բոլորս շոկի մեջ ենք, չգիտենք էլ ինչ անել, տեղյակ եմ պահել համապատասխան մարմիններին, տեսնենք»,-ասում է Ծատուրյանը։