Ուժգին պայթյուն թուրքական Ջիզրե քաղաքում
ԱշխարհԱկանապատ մեքենայի պայթյունի հետևանքով փլուզվել է Թուրքիայի Ջիզրե քաղաքի ոստիկանության շենքն ու հարակից կառույցները, հայտնում է NTV-ն: Զոհվածների մասին տվյալներ չկան, հաղորդվում է, որ վիրավորներին օգնություն ցույց տալու համար շտապօգնության մի քանի մեքենա է աշխատում դեպքի վայրում:
Տեղի իշխանություններն ահաբեկչության կազմակերպման համար մեղադրում են Քուրդիաստանի աշխատավորական կուսակցությանը: