Ընտանիքը դեռ շոկի մեջ է, կանխամտածված թե՞ պատահական սպանություն
Հասարակություն«ՀԺ» / Ամիսներ առաջ Հայաստանում գրանցված հերթական կնասպանությունը երեք անչափահաս երեխաներին զրկեց մայրական գուրգուրանքից ու ընտանիքին հավերժ դրոշմեց մեծ ցավով, չպարզված հարցերով, որոնց պատասխաններն առաջիկա շաբաթներին կփորձի գտնել դատարանը։
Ոստիկանության հաղորդագրությունում նշվում է, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 22.40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ակնալիճ-Զարթոնք ճանապարհին երիտասարդ կնոջ դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված ճանապարհի 2-րդ կմ-ին հարակից Սեւջուր-Ախթամար ջրատարում հայտնաբերել է 1978 թ. ծնված Նարինե Դանիելյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում բռնության հետքերով: Ձեռնարկված միջոցառումների արդյուքում պարզվել է, որ ժամը 22-ի սահմաններում նույն ճանապարհահատվածում, վիճաբանության ժամանակ, 1970թ. ծնված Արթուր Մելիքսեթյանը ծեծելով սպանել է կնոջը՝ Դանիելյանին:
Արթուրն ու Նարինեն քսանչորս տարվա ամուսիններ են եղել, ամուսնացել են, երբ Նարինեն ընդամենը 14 տարեկան է եղել։ Ունեն երեք անչափահաս երեխաներ։
շարունակությունը՝ կայքում