Հայերեն

Անդրանիկ Քոչարյանի գլխին կուտակված «սև ամպերը» խտանում են

Քաղաքականություն

Մամուլում երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք անդամներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախօրեին նախատեսված նիստում ցանկացել են քննարկման դնել Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին պաշտոնից հեռացնելու հարցը։ Նիստը, սակայն, չեղարկվել է խորհրդարանում բյուջեի քննարկումների պատճառով։

Ինքը՝ Քոչարյանը կտրականապես հերքում էր տարածված տեղեկությունները, բայց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հաստատեց, որ Անդրանիկ Քոչարյանի նկատմամբ կարգապահական վարույթ կա, որը դեռ քննության առիթ է լինելու։ Այն, որ Անդրանիկ Քոչարյանի գլխին սև ամպեր են կուտակվում, ներկլանային, թայֆայական պայքարում նրա ակտիվացումն անհանգստացնում է մյուս կլաններին, ակնհայտ է շատ վաղուց։ Մյուս կլաններն էլ ձեռքները ծալած չեն նստել, ակտիվ աշխատում են նրա դեմ։ Պարզ է, որ այդ դժգոհությունները պայմանավորված են ներկլանային խիստ պայքարով, փող և ազդեցության գոտիներ կիսելու՝ Անդրանիկ Քոչարյանի պահանջով։

Մեր տեղեկություններով, Անդրանիկ Քոչարյանի դեմ կուսակցությունում զանգվածային դժգոհությունների համար որպես տրիգեր է հանդես եկել այն տեղեկությունը, որը հասել է Նիկոլ Փաշինյանին, թե Քոչարյանը կուսակցության հետ չհամաձայնեցրած հանդիպումներ է սկսել ունենալ արևմտյան որոշ շրջանակների, դեսպանների, փոխդեսպանների հետ, բանակցություններ է վարում, կարծիքների փոխանակում է անում, որոնց մասին իշխանությունները տեղյակ չեն եղել, իսկ Փաշինյանը բավական զգայուն է դրսի հետ շփումների մասով։

Խնդիրն այն է, որ ՔՊ-ում ավելի շատ են սկսում զգացվել Քոչարյանի ամբիցիաները, իսկ նա իր ծառայություններն է առաջարկում արևմտյան որոշ շրջանակների, որպեսզի խաղադրույք դնեն իր վրա, եթե Նիկոլ Փաշինյանին փոխելու հարց առաջանա։

Ի դեպ, արդարադատության նախարարի հարցն էլ, որ երեկ ՔՊ վարչությունը քննարկեց և որոշեց առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանին, ևս կապ ունի Անդրանիկ Քոչարյանի հետ։ Մեր տեղեկություններով, ի սկզբանե Փաշինյանը հակված է եղել այդ պաշտոնում առաջադրել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին։ Վերջինս Գալյանի, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի, արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանի հետ միասին մասնակցել է թեկնածուների ստուգատեսին, գրեթե վստահ լինելով, որ հենց ինքն է առաջադրվելու։ Ջհանգիրյանին դեմ են քվեարկել՝ հիշատակելով նրա չափազանց ուժգին մտերմությունն Անդրանիկ Քոչարյանի հետ։

Հասմիկ Լևոնյան

«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա Յոլյան
Ամենադիտված