Խնդրի լուծումն առաջարկում են, լրացուցիչ գումար չի ծախսվելու, բայց պետական մարմինները չեն կատարում
ՀասարակությունՆաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հարգելի հայրենակիցներ,
«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը շարունակում է կոնկրետ առաջարկներով դիմել ՀՀ կառավարությանը, պետական մի շարք գերատեսչությունների՝ ներկայացնելով պահանջ-առաջարկներ, նպատակ ունենալով կառավարությանը ստիպել գործել ի շահ ՀՀ քաղաքացու՝ ապահովելով նրա որակյալ կյանքն ու անվտանգությունը։
Երկրորդ առաջարկը, որը վերաբերում էր սահմանամերձ համայնքների մարտունակության և զարգացման աջակցմանը, հիմնավորված էր նրանով, որ փոփոխությունը հնարավոր է իրականացնել՝ առանց պետական բյուջեից լրացուցիչ ծախսեր անելու։
Սակայն ստացված պատասխան գրության մեջ, չնայած դրական վերաբերմունքին, նշվում է, որ առաջարկը չի նախատեսվում իրականացնել, քանի որ այն չի համապատասխանում Կառավարության որդեգրած քաղաքականությանը։
Հարգելի հայրենակիցներ, ստացվում է, որ խնդիրը տեսանելի է, լուծման առաջարկը տրված է, այն պետական բյուջեի համար լրացուցիչ ծախս չի հանդիսանալու, սակայն կատարող մարմինը կա՛մ չի ցանկանում այդ խնդրին լուծում տալ, կա՛մ էլ չունի բավարար կամք և կարողություն։