ԱՄՆ զգուշացումը վարչապետին
ԱշխարհԼՐԱԳԻՐ / Հայաստանի հետընտրական անդորրը խանգարած ՍԱՍ գրուպի «նախընտրական ժողովի» ձայնագրության ի հայտ գալն ու դրան հետեւող արձագանքները բացում են մի շարք կարեւոր շերտեր, որոնք առնչվում են ոչ միայն բուն ընտրական գործընթացին ու դրա օրինականությանը:
Այդ շերտերից մեկն արտացոլվեց իրադրության վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան արձագանքում, որտեղ ողջունվում էր հրապարակված ձայնագրության փաստի հանդեպ Գլխավոր դատախազության ուշադրությունը եւ քննություն սկսելու մասին հայտարարությունը:
Դեսպանատան հայտարարության մեջ ուշագրավ էր վարչապետ Կարեն Կարապետյանի անվան հիշատակումը: «Այս բնույթի արժանահավատ ու թափանցիկ քննությունները համահունչ են փետրվարի 9-ին վարչական ռեսուրսի օգտագործման դեմ Վարչապետի հնչեցրած նախազգուշացման հետ: Մենք հավատացած ենք, որ կառավարությունը կապահովի, որպեսզի չլինեն հակընդդեմ մեղադրանքներ կամ հաշվեհարդար որեւէ անձի կամ կազմակերպության դեմ, որը քննությանը կներկայացնի արժանահավատ տեղեկություններ», ասված է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:
շարունակությունը՝ կայքում