Հայերեն


Թուրքիայում ավելի ու ավելի են ընդգծվում ազգայնական, այլատյաց տրամադրությունները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նույնիսկ համեմատաբար «ճշտախոս» ու մտավորական համարվող թուրքերն են ընդունում, որ Թուրքիայում ավելի են ընդգծվում ազգայնական, այլատյաց տրամադրությունները: Ինքնին հասկանալի է, որ տնտեսական լրջագույն խնդիրներ ունեցող Թուրքիայում, այն էլ՝ էրդողանյան իշխանության հանգամանքը նկատի ունենալով, դժգոհությունները փորձելու էին ուղղորդել և ուղղորդում են դեպի այլ ազգերի նկատմամբ ատելության հուն: Ի մասնավորի, «Ալֆա-նյուզի» «Իրական Թուրքիա» ծրագրին տված հարցազրույցում նման հատկանշական օրինակ բերեց թուրք գրող Քադիր Աքընը՝ նշելով, որ օրերս թուրքական կառավարությունը, տնտեսական ճգնաժամից ելնելով, հայտարարել է, որ նրանք, ովքեր 100 հազար լիրայից ավելի գումար ունեն բանկային քարտերի վրա, պետք է նոր հարկ վճարեն տարեկան 750 լիրայի չափով՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությանն աջակցելու համար:
 
Դա բողոքի ալիք բարձրացրեց, և ինչպես պատմում է թուրք գրողը, կառավարությունը հետքայլ արեց, բայց ազգայնական կուսակցության նախագահը հայտարարեց, որ նա, ով չի ցանկանում, որ այդ հարկը կիրառվի, կա՛մ հայ է, կա՛մ հույն է, կա՛մ քուրդ: Քադիր Աքընը հաստատեց, որ այժմ թշնամանքի վիճակ է թե՛ հայերի, թե՛ հույների, թե՛ քրդերի նկատմամբ: Այստեղ, թերևս, պետք է նկատել, որ Թուքիայում մի քանի տասնյակ հազար հայեր են մնացել, որոնց, իհարկե, թուրքերը կարող են «չեզոքացնել» հաշված ժամերի ընթացքում: Նույնը՝ հույների հետ կապված: Քադիր Աքընի նախնիները 100 տարի առաջ ցեղասպանության են ենթարկել բնիկ հայերին ու հույներին: Ի դեպ, նաև՝ քրդերի միջոցով: Իսկ հիմա քրդերի հարցն են ցանկանում լուծել: Հետաքրքրականն այն է, որ նշված գրողը՝ Քադիր Աքընը, ինչպես հարցազրույցի ժամանակ էլ նշեց, հավատում է, որ հնարավոր է հայ-թուրքական խնդիրները երկխոսության միջոցով կարգավորել, լուծել, ապա հասնել հայ և թուրք ժողովուրդների... բարեկամության:
 
Ըստ որում, նրա խոսքից ակնհայտ է դառնում, որ հրաշալի տեղյակ է, թե ինչեր են եղել, տեղյակ է թե՛ Հայոց ցեղասպանությանը, թե՛ իր քաղաքացիության երկրի ու իր ազգի գործած աններելի ոճիրներին, բայց հրապարակավ, իհարկե, խուսափում է արծարծել այդ թեմաները: Օրինակ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նա արտահայտվում է զուտ պատմական կոնտեքստում, ասենք՝ «պատմաբանները թող քննեն»-ի տարբերակով:Այսինքն՝ «լայթս» հակահայկական է: Ի վերջո, թուրք գրող է, ու հազիվ թե կարելի էր նրանից ավելին ակնկալել: Բայց նաև նշում է, որ՝ այո, Թուրքիան է փակել հայ-թուրքական սահմանը, և իր երկրի ղեկավարությունից պահանջում է բացել այդ սահմանը: Հարկավ, սա տարբերվում է պաշտոնական Անկարայի մոտեցումներից, բայց... թուրքը մնում է թուրք:
 
Ինչ վերաբերում է «պաշտոնական Անկարային», ապա Էրդողանը, ինչպես տեղեկանում ենք մեր գործընկերների պատրաստած բավականին օգտակար հաղորդաշարի այս թողարկումից, հայտարարել է, թե «հայերի կողմից օկուպացված Ղարաբաղի ազատագրումից հետո Հարավային Կովկասում խաղաղության հասնելու եզակի հնարավորություն է ստեղծվել»: Եթե վերծանենք, ապա նա նկատի ունի, որ Հայաստանը, որպես պետություն« ոչնչացնելու իրական ու վերջնական հնարավորություն է ստեղծվել Թուրքիայի համար: Ոչ պակաս հատկանշական է, որ Թուրքիայում «լավ լուրերի» են սպասում Փաշինյանի հետ շփումներից: Հասկանալի է՝ թուրքերի համար լավ: Իսկ այն, ինչ թուրքի համար լավ է, հայի համար մահացու է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան
Ամենադիտված