Թբիլիսին հրաժարվում է ռուսական գազից. Փլուզվո՞ւմ է Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ գազային միջանցքը
Աշխարհ«ՀԺ» / Վերջերս հայտնի դարձավ, որ Վրաստանը մինչեւ այս տարվա վերջ Ռուսաստանի հետ գազի ձեռք բերման մասին որեւէ գործարք չի կնքելու, իսկ ապրիլից ամբողջության կանցի ադրբեջանական գազի սպառմանը: Այս մասին հայտարարեց Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Քալաձեն: Նրա խոսքով, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Վրաստանը Ռուսաստանից ներմուծել է 170 մլն խորանարդ մետր գազ, ինչը հիմնականում պայմանավորված է եղել ադրբեջանական գազի մատակարարման ծավալների կրճատման հետ: Նա նաեւ հայտարարել է, որ երկու տարուց, երբ ավարտվեն գազի նոր պահեստի շինարարական աշխատանքները, Վրաստանը, ընդհանրապես, պլանավորում է ազատվել ռուսական գազի կախվածությունից:
շարունակությունը՝ կայքում