Մոսկվայում գեներալ է ձերբակալվել. ո՞վ է
ԱշխարհՄոսկվայում ձերբակալվել է Ռոգվարդիայի թիկունքի պետի տեղակալ Միրզա Միրզաևը։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
Քննիչների տվյալներով՝ 52-ամյա գեներալ-մայորը հավաքովի շենքերի համար մոդուլներ մատակարարողից պահանջել է 140 մլն ռուբլի՝ սպառնալով խզել 480 մլն արժողությամբ պայմանագիրը։ Գումարը ստանալուց հետո նրան բերման են ենթարկել։
Միրզաևի փաստաբանները խնդրել են Միրզաևին տնային կալանքի տակ դնել, սակայն դատարանը պնդել է զինվորականին մինչև 2025 թվականի հունվարի 2-ը պահել քննչական մեկուսարանում։