Բորելը ԵՄ-ին կոչ է արել հասնել միասնության՝ գոյատևելու համար
ԱշխարհԵվրամիությունը պետք է միասնության հասնի իր անդամ երկրների միջև՝ գոյատևելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բուդապեշտում ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես։
«Եվրոպայի գոյատևման միակ բաղադրատոմսը միասնությունն է»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է ստեղծի իր հնարավորությունները, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։
«Եվ մենք չենք կարող դա անել, եթե բաժան լինենք», – հավելել է նա: