Արտագաղթել է վարչապետի անվտանգության ծառայության ղեկավարը
ՔաղաքականությունԱ1+-ի տեղեկություններով՝ մեկ ամիս առաջ, Հայաստանից ընտանիքով արտագաղթել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի անվտանգության ղեկավար Արմեն Զատիկյանը։ Պատճառը ֆինանսական խնդիրներն են։
Արմեն Զատիկյանն աշխատել է նաեւ Տիգրան Սարգսյանի անվտանգության ծառայությունում եւ հայտնի է հատկապես այն փաստով, որ որոշ տեղեկություններով 2012ի փետրվարին նախկին վարչապետը որսի ժամանակ կրակել էր Զատիկյանի ոտքին։ Արմեն Զատիկյանն ընդունել էր, որ ոտքը վիրավորվել է որսի ժամանակ։
Տիգրան Սարգսյանն ընդունել էր, որ դեպք է պատահել, սակայն հերքել էր, որ ինքն է կրակել։ Ի դեպ, վարչապետի մամուլի քարտուղարը հաստատում է, որ Արմեն Զատիկյանը դուրս եկել աշխատանքից։
Մեր տեղեկություններով, ընտանիքով Հայաստանից արտագաղթել է նաեւ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվտանգության ծառայության ղեկավարը։ Վերջինս սակայն նախընտրել է եվրոպական երկրներից մեկը։