Ողբերգական ավտովթար․ կա զոհ
ՀասարակությունOգոստոսի 26-ին, ժամը 11.28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ մարդատար ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: