Հայերեն


Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենին և 7 այլ անձի մեղադրանք է ներկայացվել հափշտակություն կատարելու համար

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերությունում տեղ գտած չարաշահումների դեպքերի առթիվ նախաձեռնված երկու առանձին քրեական վարույթների նախաքննությունները:

 Նշենք, որ հանցավոր դրսևորումները վերաբերում են տարբեր ժամանակահատվածներին, որոնց վերաբերյալ ՀՀ տարբեր քննչական մարմիններում, ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, նախաձեռնվել են վարույթներ, որոնք հետագայում, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել են մեկ վարույթում:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողություններով հիմնավորվել է, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության տնօրեն Փ.Յ.-ն 2008թ. մարտից մինչև 2019թ. մայիս ընկած ժամանակահատվածում, իրեն վստահված «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի առանձնապես խոշոր չափերով գույքը պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնելու եղանակով հափշտակելու նախնական դիտավորությամբ, մետրոպոլիտենի «Կապի և ազդանշանման» մասնաճյուղի պետի տեղակալի, այնուհետև նույն մասնաճյուղի պետի պաշտոնները զբաղեցրած իր որդու համար շուկայականից անհամեմատ էժան գնով ձեռք բերելու նպատակով, 2013 թվականի հունիսին Երևանի մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի հերթական նիստում առաջարկել է օտարել ընկերության հաշվեկշռում գտնվող և տարիներ շարունակ ՓԲԸ-ի կարիքների համար օգտագործվող, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 76 շենքի (կապի տան) 944,5քմ մակերեսով նկուղային հարկը՝ ստանալով տնօրենների խորհրդի համաձայնությունը:

Վերոգրյալի պայմաններում կեղծ փաստաթղթերի և հիմնավորումների հիման վրա տարածքը ներկայացվել է օտարման՝ հրապարակային սակարկություններով, «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի մասնագետ-գնահատողի կողմից կազմվել է ակնհայտ կեղծ փաստաթուղթ՝ գնահատման հաշվետվություն, համաձայն որի՝ տարածքի շուկայական արժեքը 2013թ. հոկտեմբերի դրությամբ կազմում է 106.850.050 ՀՀ դրամ այն դեպքում, երբ դրա իրական շուկայական արժեքը կազմել է շուրջ երկու անգամ ավել՝ 194.880.000 ՀՀ դրամ: Արդյունքում՝ գնահատման կեղծ հաշվետվության օգտագործմամբ գույքն աճուրդի է դրվել՝ մեկնարկային գին սահմանելով 106.850.050 ՀՀ դրամը:

Փ.Յ.-ի որդին, օգտվելով դասական աճուրդի անցկացման կարգով սահմանված այն կանոնից, որ աճուրդով չվաճառվելու դեպքում դրա մեկնարկային գինը նվազում է, կայացած առաջին և երկրորդ աճուրդներին միտումնավոր մասնակցության հայտ չի ներկայացրել և միայն երրորդ աճուրդի ժամանակ 75.393.360 ՀՀ դրամով գնել է նշված անշարժ գույքը։

Շարունակելով իր հանցավոր գործունեությունը՝ մետրոպոլիտենի տնօրեն Փ․Յ-ն, նախնական համաձայնության գալով որդու հետ, որոշել են հափշտակել ՓԲԸ-ի՝ նշված 60քմ. բարվոք վիճակում գտնվող տարածքի օգտագործման դիմաց վարձավճարների տեսքով ստացված դրամական միջոցները: Իրենց մտադրությունն իրագործելու նպատակով 2014 թվականի հուլիսին մետրոպոլիտենի տնօրենի և նրա որդու միջև կնքվել է արդեն վերջինիս պատկանող նկուղային հարկի տարածքից 60քմ. մակերեսով տարածքը ՓԲԸ-ին 25 տարի ժամկետով վարձակալության տալու վերաբերյալ պայմանագիր՝ առանց հիմնավորման որպես մեկ ամսվա վարձավճարի արժեք սահմանելով 120.000 ՀՀ դրամը։ Արդյունքում՝ մինչև 2020 թվականի մարտ ամիսը ՓԲԸ-ի միջոցներից անհիմն տնօրենի որդուն է փոխանցվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 7.104.000 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, Փ.Յ.-ն իր հետ փոխկապակցված անձի՝ որդու ընկերոջ՝ «Կապի և ազդանշանման» մասնաճյուղի գլավոր ինժեներ Ա.Ս.-ի օժանդակությամբ, մետրոպոլիտենի կարիքների համար լուսացույցների շիկացման թելիկով գլխիկների լուսադիոդային հավաքածուներով փոխարինման աշխատանքների կատարման նպատակով հայտարարել է ըստ էության ձևական մրցույթ, որին, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մասնակցել է միայն Ա.Ս.-ի կողմից ստեղծված ԱՁ-ն՝ ներկայացնելով շուկայականից շուրջ չորս անգամ ավելի թանկ արժեքով՝ 57.000.000 ՀՀ դրամի գնային առաջարկ։ Փ.Յ.-ն, առաջնորդվելով Ա.Ս.-ի հետ ունեցած փոխհարաբերություններով, առանց ներկայացված գնային առաջարկի հիմնավորվածության լրացուցիչ ուսումնասիրության, հաշվի չառնելով մրցույթում հաղթած սուբյեկտի կողմից երբևէ որևէ գործունեություն իրականացրած չլինելու հանգամանքը, հաստատել է մրցույթում առաջարկած գնի հիման վրա նրան հաղթող ճանաչելու փաստը, որի հիմնա վրա մետրոպոլիտենի և ԱՁ-ի միջև կնքվել է 57.000.000 ՀՀ դրամ արժեքով աշխատանքների կատարման գնման պայմանագիր։

Չունենալով ընկերությունում գրանցված աշխատակիցներ՝ Ա.Ս.-ն հիշյալ պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարմանը ներգրավել է մետրոպոլիտենի աշխատակիցների։ 2013 թվականի հոկտեմբերին ավարտելով պայմանագրով նախատեսված աշխատանքները՝ կողմերի միջև ստորագրվել է աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրություն, որի հիման վրա նույն օրը Փ․Յ-ի հրահանգով մետրոպոլիտենի բանկային հաշվեհամարից Ա․Ս-ի կողմից բացված ԱՁ-ի բանկային հաշվեհամարին է փոխանցվել 57.000.000 ՀՀ դրամ գումար այն դեպքում, երբ մետրոպոլիտենը նշված աշխատանքների և ապրանքների ձեռք բերման համար կարող էր ծախսել ընդամենը 12.495.000 ՀՀ դրամ:

Բացի այդ, պարզվել է, որ 2016-2019թթ. ընթացքում Երևանի քաղաքապետի օգնականի, այնուհետև՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող անձը, չունենալով սահմանված կարգով իրեն հատկացված ծառայողական ավտոմեքենա, իր երեք ծանոթներին առաջարկել է 2012-2018թթ. ընթացքում՝ միմյանց հաջորդող ժամանակահատվածներում, ձևականորեն ընդունվել աշխատանքի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մետրոպոլիտենում, սակայն փաստացի սպասարկել իրեն ու իր ընտանիքի անդամներին:

Հիշյալ պաշտոնատար անձի խնդրանքով Փ.Յ.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նշված անձանց աշխատանքի է ընդունել՝ որպես վարորդներ, ովքեր ՓԲԸ-ում փաստացի չեն աշխատել, այլ դրա փոխարեն տնօրենի գիտությամբ և թողտվությամբ, տարիներ շարունակ որպես վարորդ, մետրոպոլիտենի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաներով, սպասարկել են քաղաքապետարանի հիշյալ պաշտոնատար անձին ու նրա ընտանիքի անդամներին, ինչի արդյունքում մետրոպոլիտենի բյուջեից նշված ժամանակահատվածում, որպես աշխատավարձ և ավտոմեքնաների շահագործման և վառելիքի ծախսեր, անհիմն ելքագրվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 28.099.506 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, Փ.Յ.-ն, մետրոպոլիտենի գործերի կառավարիչ և իր հանձնարարությամբ բենզինի բաշխմամբ զբաղվող անձի օժանդակությամբ, 2009-2019թթ. ընկած ժամանակահատվածում, տարբեր քանակությամբ հավելագրումներ կատարելու եղանակով, մետրոպոլիտենի կարիքների համար ձեռք բերված բենզինից յուրաքանչյուր ամիս տարբեր խմբաքանակներով, անձնական և խմբային շահերից ելնելով, վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 39.963.327,6 ՀՀ դրամ արժողության՝ ընդհանուրը 110.010 լիտր բենզին՝ դրանք օգտագործելով այլ նպատակներով։

Բացի այդ, մետրոպոլիտենի տնօրենը ընկերության վարչակառավարչական ապարատի իրավապայմանագրային բաժնում և ընկերության տեխնոլոգիական տնտեսական գնացքների հիմնանորոգման ուղեմասում աշխատանքի է ընդունել երկու անձանց, ովքեր տնօրենի գիտությամբ և թողտվությամբ աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, սակայն ամեն ամիս ընկերության բյուջեից ստացել են աշխատավարձ, ինչի արդյունքում նրանց անվամբ անհիմն ելքագրվել է մի դեպքում ընդհանուրը 7.120.436, երկրորդի դեպքում՝ 4.084.874 ՀՀ դրամ աշխատավարձ:

 Բացի այդ, Փ․Յ-ի առաջարկով 2016թ. մայիսին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կայքում հրապարակվել է մետրոպոլիտենի «81-717» տիպի երկու գլխամասային վագոնների կապիտալ վերանորոգման և արդիականացման մրցույթի հայտարարություն, որում հաղթող է ճանաչվել 550.000 եվրո առաջարկած ռուսական ընկերությունը, այնինչ մետրոպոլիտենի և հիշյալ ռուսական ընկերության միջև կնքվել է ոչ թե 550.000 եվրո, այլ՝ 1.100.000 եվրո արժեքով կապալի պայմանագիր՝ նախատեսելով արդիականացնել և հիմնանորոգել մետրոպոլիտենին պատկանող 4 հատ գլխամասային վագոն, որի կատարման աշխատանքներն ավարտվել են 2016 թվականի դեկտեմբերին և մետրոպոլիտենի տնօրեն Փ-․Յ-ի և ռուսական ընկերության տնօերնի միջև ստորագրվել է հանձնման-ընդունման ակտ։

Այնուհետև Փ.Յ.-ն, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ միլիոն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում գնման համար մրցույթ անցկացնելու պարտադիր պահանջը, առանց մրցույթ հայտարարելու և անցկացնելու, 2017թ. օգոստոսին մետրոպոլիտենի անունից՝ որպես պատվիրատու, ռուսական նշված ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ կնքել է նախորդ պայմանագրից 220.000 եվրոյի չափով ուռճացված արժեքով, որևէ կերպ չհիմնավորված՝ 1.320.000 եվրո արժողության չորս վագոնների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքների կապալի պայմանագիր:

 Արդյունքում՝ նշված չորս վագոնների վերանորոգումը, Փ.Յ.-ի գիտությամբ, ռուսական հիշյալ ընկերության կողմից իրականացվել է մետրոպոլիտենի վագոնների հավաքայակայանում՝ փաստացի ավարտելով այն 2017 թվականի դեկտեմբերին, սակայն Փ․Յ-ի հրահանգով նշված չորս վագոններից երկուսի հիմնանորոգման վերաբերյալ փաստաթղթերն ու հանձնման-ընդունման ակտերը կազմվել են 2017 թվականին, իսկ մյուս երկուսինը՝ 2018 թվականին։

Երևանի մետրոպոլիտենի կողմից վերանորոգումն իրականացնող ընկերությանն է փոխանցվել ընդհանուրը 1.320.000 եվրո՝ այդ կերպ ՓԲԸ-ի բյուջեից հափշտակելով առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 122.810.600 ՀՀ դրամին համարժեք 220.000 եվրո գումար:

 Քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է ևս մեկ հանցավոր դրվագ: Մասնավորապես՝ 2019 թվականի դեկտեմբերի 11-ին տվյալներ են ստացվել այն մասին, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության կարիքների համար 2019 թվականի սեպտեմբերի 5-ին կնքված պայմանագրի և նույն թվականի նոյեմբերի 11-ին հանձնման-ընդունման արձանագրության համաձայն՝ մատակարար ՍՊ ընկերությունը 2019 թվականի նոյեմբերի 8-ին Մետրոպոլիտենի Երևան քաղաքի Արարատյան 87 հասցեում գտնվող կենտրոնական պահեստ է հանձնել մետրոյի վագոնի 4 էլեկտրական օդաճնշակ, որոնք ընդունվել են համապատասխան աշխատակիցների կողմից: Հետագայում, սակայն, պարզվել է, որ ստացված էլեկտրական օդաճնշակի շարժիչները նոր չեն և չեն համապատասխանում պայմանագրի պայմաններին։

 Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մետրոպոլիտենի տնօրերնին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (7 դրվագ) և 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, վերջինիս որդուն՝ 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, անշարժ գույքը գնահատող մասնագետին՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով,

քաղաքապետարանի պաշտոնատար անձին, ՓԲ ընկերության աշխատակից ԱՁ տնօրենին և իրավաբանական բաժնի պետի տեղակալի պաշտոնում նշանակված անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ օդաճնշակներ մատակարարող ՍՊ ընկերության տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

 Հետագայում անջատված երկու վարույթների նախաքննություն ավարտվել է, և երկու վարույթների նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

 Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցով Մենք վերադառնալու ենք Հայոց բերդաքաղաք Շուշի․ Արշակ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում «Ապրելու երկիր» կուսակցությունից ընդգրկված են Սյուզաննա Ավետիսյանը և Դավիթ ՄանուկյանըՄի դրամի ուժը՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին Ամենից վատ բանը «բարդակ» ընկալող առաջնորդն է․ Ռոբերտ ՔոչարյանՎարորդները ազդանշաններով աջակցում են «ՈւԺեղ Հայաստանին»Որքան հայրենիքն ու պետությունը մոտ են, այդքան ավելի լավ քաղաքացու համար. Ռոբերտ Քոչարյան Ոչ ոք չի՛ խլելու փոփոխության մեր հույսը. Քվեարկի՛ր 3-ի օգտինՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Աղվերանում հանդիպում է երիտասարդների հետԱդրբեջանը թելադրում է իշխանություններին, թե ՀՀ–ում` ինչ կարելի է կառուցել, ինչ՝ ոչ. ԼՀԿ–ն սկսեց քարոզարշավը«Շառլատանին փոխարինելու է գալիս ազգային բարերարը»․ Էդգար ՂազարյանՄեզ խաբում են. Ադրբեջանը չի ճանաչել ՀՀն կոնկրետ քառակուսի կիլոմետրով եւ քարտեզով. Մարուքյան Մենկարկում է «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Երասխից․ Էդմոն Մարուքյան Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ«Մայր Հայաստան» հուշակոթողի մոտ «Ուժեղ Հայաստանը» կամփոփի քարոզարշավի առաջին օրը«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Եռատոնի առթիվ. Արշակ ԿարապետյանՓոփոխությունները գալիս են. Ուժեղ Հայաստան (տեսանյութ)Այս օրը պետք է դառնա նոր սկզբի և նոր պատասխանատվության խորհրդանիշ․ Նաիրի Սարգսյան Մեզ հետաքրքրում է ոչ թե ցուցակում լինելը, այլ երկրի ապագան․ Ցոլակ ԱկոպյանԷս մարդը ուրիշ ազգ է բնակեցնում մեր երկրում․ Ալիևին չի կարողանում մերժել․ Նարեկ Կարապետյան Երրորդ ժամկետի գնալը մերժելու հիմքով իշխանության եկածը պետք է մերժվի հենց երրորդ ժամկետի հիմքով. Մելոյան Ունիկալ շրջան է, հիմնական ընդդիմադիր առաջնորդը տնային կալանքից է քարոզչական պրոցեսներին մասնակցում. Նարեկ Կարապետյան Էս մարդկանց ճամփել է պետք, իրենք վատ խոսույթ են մտցնում, կռիվ են մտցնում մեր մեջ. Նարեկ Կարապետյան Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին, երբ ֆեյսբուք ես մտնում, մոտավորապես գուշակում ես, հուսով եմ՝ դա սունկն է․ Նարեկ Կարապետյան Այս մարդը վերածվում է դիկտատորի, եթե ընտրվի՝ սովետական ամենածանր բռնաճնշումների հոտն եք զգալու. Նարեկ ԿարապետյանԵթե այս իշխանությունը մնա, ժողովուրդը վճարելու է ամենաբարձր գինը․ Ատոմ ՄխիթարյանՄի՛ խաբնվի Փաշինյանի ասֆալտին, եթե իրեն ընտրես՝ Էրդողանին ու Ալիևին ես ընտրում. Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը, հավատարիմ իր առաքելությանն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ կնքած հուշագրին, մասնակցում է քարոզարշավինԹույլ չենք տալու, որ գործող թրքամետ վարչախումբը վերարտադրվի․ Ավետիք Չալաբյան Մեր հիմնական խնդիրն է ընդդիմադիր ընտրողին բերել ընտրության և համոզենք, որ ինքն ընտրի ընդդիմադիր դաշտի առաջատար ուժին. Չալաբյան Մեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Պարոն Կարապետյանը հայտարարեց մի բան, որը թերևս բոլորն են կասկածում»․ Դավիթ Ղազինյան Իրական առաջնորդի կերպարը տեսնում ենք Սամվել Կարապետյանի մեջ. երիտասարդ աջակից Մոտ 600․000 հայաստանցի աղքատ է, հացի խնդրով է ապրում․ Նարեկ Կարապետյան ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանն ասուլիս է տալիս ԱԺ-ի դիմաց. մեկնարկում են քարոզարշավը Ինչ կլինի քարոզարշավի վերջում. Վահե Հովհաննիսյան Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը. Արտակ ԶաքարյանՔվեարկելով 19 համարի օգտին դուք կպաշտպանեք Հայաստանի Հանրապետությունը, հայ մարդու ինքնությունը. Էդմոն Մարուքյան«Փոփոխությունների ամիսը» սկսվում է հիմա. միացե՛ք մամուլի ասուլիսին Խորհրդարանի շենքի դիմացԳագաթնաժողովից սպասում էին խաղաղություն, բայց Երևան եկավ պատերազմը ԶՊՄԿ-ն շարունակում է բաց հանքում և արտադրական տարածքում ընդունել հանքարդյունաբերությամբ հետաքրքրված խմբերիԱյսօր սկսվում է պաշտոնական քարոզարշավը, և մենք մտնում ենք նրա մեջ՝ ձախողելու թրքամետ վարչախմբի վերարտադրությունը. Ավետիք ՉալաբյանԹրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը շարունակում է ուժի մեջ մնալ Աղավնավանքում ավտոմեքենան բախվել է սյանը, այնուհետև ընկել գետը․ տnւժածներ չկան ՀՀ-ում մեկնարկել է 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը Հայաստանի ընտրությունները՝ արտաքին ազդեցությունների խաչմերուկում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու ընտանիքի անդամները բարձրացել են Հատիսի գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՎրաստանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացիներին պատանդ պահած տղամարդը Ճապոնիան համաձայնության է եկել ԱՄԷ-ի հետ՝ 20 միլիոն բարել նավթի մատակարարման շուրջ
Ամենադիտված