Արևմուտքը ցանկանում է Հրվ. Կովկասից դուրս մղել ՌԴ-ին, Իրանին և Թուրքիային. Մոսկվան պատրաստ է հայ և ադրբեջանցի գործընկերներին տրամադրել համակողմանի աջակցություն. Զախարովա
ՔաղաքականությունԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են վերահսկողության տակ առնել Հարավային Կովկասը, ներթափանցել այնտեղ՝ դուրս մղելով ՌԴ-ին, Իրանին և Թուրքիային. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նրանք միանգամայն թքած ունեն Հարավային Կովկասի, այնտեղի ժողովուրդների ճակատագրի վրա: Մենք, ի տարբերություն Արևմուտքի, շահագրգռված ենք տեսնելու անվտանգ, կայուն և բարգավաճող տարածաշրջան», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Ըստ Զախարովայի՝ ՌԴ-ն ներկա է Հարավային Կովկասում, որտեղ ունի բնական, պատմական, տնտեսական, մարդասիրական, ֆինանսական շահեր և պատրաստ է զարգացնել տարածաշրջանը:
«Ռուսական կողմը պատրաստ է շարունակել հայ և ադրբեջանցի գործընկերներին տրամադրել համակողմանի աջակցություն՝ ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել է նա: