Թուրքիան մեծագույն խնդիրների առջև է կանգնել
ԱշխարհԹուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի շուրջ «ԼՐԱԳԻՐ»-ը զրուցել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ․
Պարոն Մելքոնյան, ի՞նչ է տեղի ունենում Թուրքիայում։ Թուրքիան ավելի՞ է ամրապնդում իր տոտալիտար կեցվածքը և արդյոք սպասելի՞ էին հանրաքվեի նման արդյունքներ՝ հաշվի առնելով, որ «ոչ»-ի կողմնակիցները ևս շատ մեծ տոկոս են կազմել։
Իհարկե, հաշվի առնելով վերջին զարգացումները, նաև վերջին ամիսներին բռնությունների աճը, սպասվում էր, որ կլինի «այո»-ի ավելի բարձր ցուցանիշ, քանի որ երկրում հաստատվել է տոտալ վախի մթնոլորտ, ձերբակալված են հազարավոր քաղաքացիներ, զինվորականներ, քաղաքական գործիչներ և լրագրողներ։ Ըստ էության՝ ընդդիմադիր լրատվամիջոցների մեծ մասը փակ է կամ գտնվում է վերահսկողության ներքո: Վերջին շաբաթների ընթացքում Էրդողանն էլ ավելի է խստացրել իր բռնապետական մղումները և կասկածի մթնոլորտը, ինչպիսին ձևավորվել էր Աբդուլ Համիդ 2-րդի ժամանակ, եւ այն ներկայում մի փոքր այլափոխված տարածված է Թուրքիայում։ Այս ամենը միտված էր ապահովելու «այո»-ի ավելի բարձր քվեներ։ Նաև պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք, որ սահմանադրական փոփոխություններին աջակցություն էր հայտնել ահաբեկչական «Գորշ գայլերի» քաղաքական թևը՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որը խորհրդարանում թվով երրորդ ուժն է։
շարունակությունը՝ կայքում