Հայերեն

«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ձերբակալություններ «ապօրինի զենք պահելու մեղադրանքով», ձերբակալություններ և կալանավորումներ, որոնց հիմքում, ըստ տարբեր փորձագետների կարծիքների, տարակարծությունն ու քննադատությունն է՝ ուղղված գործող իշխանություններին: Ինչպե՞ս է դատական համակարգն արձագանքում այս ամենին և արդյո՞ք տեղի ունեցողը բռնապետության նախանշաններ են: «Փաստն» այս թեմաների մասին զրուցել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանի հետ:
 
-Պարո՛ն Իշխանյան, վերջին շրջանում մի շարք ձերբակալություններ եղան՝ «ապօրինի զենք պահելու» մեղադրանքով: Ունենք բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ անազատության մեջ են հայտնվում քաղաքական և, առհասարակ, երկրի ապագայի վերաբերյալ կարծիք արտահայտելու համար: Սա գործող իշխանությունների վախերի դրսևորմա՞ն, թե՞ մարդկանց բողոքը զսպելու տարբերակ է:
 
-Չնայած վարչապետ կոչեցյալի գրպանային իրավապահ համակարգին բացարձակապես չեմ վստահում, այնուամենայնիվ, ձեռնպահ կմնամ «ապօրինի զենք պահելու» մեղադրանքով ձերբակալություններին գնահատական տալ՝ համոզված լինելով, որ այդ հոդվածն, իհարկե, յուրայիններին չի վերաբերում։ Ինչ վերաբերում է քաղաքական հայացքների համար և երկրի ապագայով մտահոգված քաղաքացիներին, ինչպես նաև վրեժխնդրության մոլուցքով տարված՝ վարչապետ կոչեցյալի հրահանգով մեղադրանք առաջադրելուն և կալանավորելուն, ապա դա նորություն չէ, այն սկսվեց 2018 թ.-ի ստի և կեղծիքի հեղափոխությունից անմիջապես հետո։ Դրա ամենավառ ապացույցն է վարչապետ-ՀՔԾ պետ-ԱԱԾ տնօրեն եռակողմ հեռախոսային խոսակցությունը։ Հիշենք նաև Ռուբեն Վարդազարյան-Գագիկ Ջհանգիրյան գաղտնազերծված խոսակցությունը։ Սա վարչապետ կոչեցյալի կառավարման միակ ձևն է՝ ստեղծել վախի մթնոլորտ, ընդդիմադիրներին, անհնազանդներին և չհամակերպվողներին պատժել՝ ասֆալտին փռելով, կալանավորելով, խոշտանգելով։ Այս ամենը բռնապետական հակումներ ունեցող, միաժամանակ բարդույթավորված, վախկոտ մարդու հոգեբանություն է։
 
-Ապօրինի գույքի բռնագանձման թեման ևս շարունակում է ակտուալ մնալ: «Տեսարանների» ապահովման այս տարբերակը դեռ ազդեցություն ունի՞ հասարակության լայն շերտերի վրա և շեղո՞ւմ է նրա ուշադրությունն առկա վտանգավոր մարտահրավերներից:
 
-Ապօրինի գույքի բռնազավթումն, իմ կարծիքով, այս իշխանության ամենակասկածելի գործողությունն է։ Չեմ վիճում, որ նախորդ տարիներին իշխանության որոշ ներկայացուցիչներ տարբեր կոռուպցիոն գործունեությամբ հարստացել և ձեռք են բերել բազմաթիվ ինչպես անշարժ, այնպես էլ շարժական գույք։ Բայց նաև բացարձակապես չեմ վստահում վարչապետ կոչեցյալի գրպանային Հակակոռուպցիոն կոմիտեին և դատախազությանը։ Ապօրինի գույքի դեմ պայքարի լավագույն միջոցը համապատասխան հարկային քաղաքականություն վարելն է և, իհարկե, անձնական օրինակը։ Հարկային քաղաքականություն ասելով՝ նկատի ունեմ, որ որոշակի նվազագույն սեփականությունից սկսած, որը չնչին է հարկվում, հարկերը բարձրացվում են երկրաչափական պրոգրեսիայով՝ ավելի մեծ սեփականության պարագայում։ Իսկ այն, ինչ կատարվում է ապօրինի գույքի բռնագանձման անվան տակ, ընդամենը սեփականության վերաբաշխում է՝ հօգուտ յուրայինների։ «Ապօրինի գույքի բռնազավթման» բարձրագոչ անվան տակ տեղի են ունենում ամենաստվերային գործարքները, այսպես ասած, «նախկինների» գույքը նվիրաբերելով յուրայիններին։ Այստեղ առկա է նաև այլ հանգամանք։ Վարչապետ կոչեցյալը չի հանդուրժում իրեն անվերապահորեն չհնազանդվող հարուստներին՝ սարսափելով, որ նրանք կարող են ֆինանսավորել ընդդիմությանը։
 
-Ինչպե՞ս է դատական համակարգն արձագանքում տեղի ունեցողին, կարողանո՞ւմ է առանց կաշկանդվելու տարբեր գործերով վճիռներ կայացնել:
 
-Այս 6 տարվա ընթացքում ջախջախվեց դատական համակարգը։ Արդարադատության նախարարության և ԲԴԽ-ի «ջանքերով» համակարգից հեռացվեցին համարյա բոլոր անկախ դատավորները։ Դժվարանում եմ ասել՝ արդյոք համակարգում դեռևս մնացե՞լ են վարչապետ կոչեցյալին անհնազանդ դատավորներ։ Եթե այո, ապա նրանց թվաքանակը կարելի է ձեռքի մատների վրա հաշվել։ Բայց նույնիսկ վարչապետ կոչեցյալին հնազանդ դատավորները, ընդդիմադիր գործիչներին պատվերով կալանքի որոշումներ տալով, ամեն դեպքում խուսափում են այդ շինծու քրեական գործերով դատավճիռ կայացնել՝ անընդհատ ձգձգելով դատական նիստերը։
 
-Ներկայիս քաղաքական համակարգը շատերը բռնապետություն են կոչում: Այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր երկրում, տեղավորվո՞ւմ է բռնապետության ձևակերպման մեջ:
 
-Հայաստանը երբեք չի եղել ժողովրդավարական երկիր։ Քաղաքական եզրույթով, Հայաստանը եղել է թույլ ավտորիտար պետություն։ 2018 թ.-ի ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո Հայաստանը անցում կատարեց ավտորիտարիզմից դեպի հեղափոխաբռնապետական համակարգի։ Ինչպես ժողովրդավարությունը, ավտորիտարիզմը, այնպես էլ բռնապետությունն ունեն իրենց յուրահատկությունները։ Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության (ձախակողմյան, ազգայնական, կրոնական) մեկ ընտանիքի բռնապետություն։ Հայաստանը, պետական բյուջեն այդ ընտանիքը համարում է իր սեփականությունը։ Նա կարող է Հայաստանի տարածքից հողեր վաճառել, պետական բյուջեն ծախսել ընտանիքի կարիքների և վայելքների համար՝ կառավարական առանձնատների շքեղ նորոգումներ, սպասարկող շքեղ ավտոմեքենաներ, ընտանյոք ճանապարհորդություններ, ընտանիքի անվտանգության ապահովում՝ հազարավոր ոստիկաններով և դիպուկահարներով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան
Ամենադիտված