ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի
ԱշխարհՆոյեմբերի 17-ի առավոտյան ռուսական զորքերը լայնածավալ օդային հարձակում են իրականացրել Ուկրաինայի վրա՝ օգտագործելով անօդաչու սարքեր և հրթիռներ։ Այս մասին, ինչպես փոխանցում է korrespondent.net-ը, հայտնել են Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը և մոնիթորինգային ալիքները։
Արձանագրվել են հակառակորդի անօդաչու թռչող սարքերի, «Կալիբր» հրթիռների արձակումներ Սև ծովից, բալիստիկ հրթիռների արձակումներ Թեոդոսիայից, Վորոնեժից, ինչպես նաև «Կինժալ» հրթիռներ՝ Տամբովից։
Կիևում աշխատում է հակաօդային պաշտպանության համակարգը:
Ըստ ԶԼՄ-ների՝ պայթյուններ են հնչել Զապորոժիեի, Օդեսայի, Դնեպրի, Կրիվոյ Ռոգի, Պավլոգրադի, Վիննիցայի, Ռիվնեի, Չերկասի, Խմելնիցկի և Իվանո-Ֆրանկիվսկի մարզերում։
Կիևի, Կիևի, Դոնեցկի և Դնեպրոպետրովսկի մարզերում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են եղել։