Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ Պեսկով
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հնարավոր հեռախոսազրույցի վերաբերյալ Փարիզից նախաձեռնություններ չեն եղել, սակայն Պուտինը բաց է մնում բոլոր շփումների համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Մակրոնը հայտնել էր, որ չի բացառում հեռախոսազրույցն իր ռուս գործընկերոջ հետ այն դեպքում, «երբ ստեղծվեն համապատասխան պայմաններ և հանգամանքներ»։
«Դեռևս ոչ մի նախաձեռնություն չի եղել։ Պուտինը բազմիցս կրկնել է իր խոսքերը, որ ինքը բաց է մնում բոլոր շփումների համար, և ոչ մի կերպ ռուսական կողմը չի եղել այդ շփումները սահմանափակելու նախաձեռնողը»,-ասել է Պեսկովը։