«Փաթթած ունեմ ինձ քննադատողներին». Շմայսը սկսել է ֆուտբոլ խաղալ
Հասարակություն«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս)։ Նա խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արմավիրի մարզից և զբաղեցրել չորրորդ տեղը՝ ստանալով 6 724 ձայն: Նա հետ է մնացել Նահապետ Գևորգյանից՝ 22070 ձայն, Սեյրան Սարոյանից՝ 21982 , Ալեքսան Պետրոսյանից՝ 9 581։
– Պարոն Մովսիսյան, Ծաղկալանջ համայնքի բնակիչներին տված խոստումը կատարեցի՞ք, նկատի ունեմ ասֆալտապատեցի՞ք ճանապարհը:
– Ես ասֆալտապատման աշխատանքները ժամանակին եմ ավարտել, եղա՞վ: Խոսք էի տվել, տեղում արել եմ: Երբ ասացի, երկու օր հետո լցրել եմ ասֆալտը, հանգիստ եղեք: Ժողովուրդը ասֆալտը վայելում է:
– ԿԸՀ-ն անգամ Ձեզ նախազգուշացրեց, հորդորեց, որ թույլ եք տվել Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների խախտում:
– Ինչ է նշանակում՝ հորդորեց, արդեն արել վերջացրել էինք, նկատողությունն էլ տվեցին, էլ ի՞նչ եք ուզում դրանից ավելի:
շարունակությունը՝ կայքում