Չգիտեմ, տեղյակ չեմ, չեմ կարող ասել... Երեւանի տրանսպորտի վարչության պետը
ՏնտեսությունԵրևանում հասարարական տրանսպորտի վիճակը շարունակում է անմխիթար մնալ: Խնդրի վերաբերյալ Lragir.am-ը մի քանի հարց է ուղղել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին:
Պարոն Նավասարդյան, ե՞րբ ի վերջո կտեսնենք տրանսպորտի համակարգի բարեփոխումը, ինչի մասին մի քանի ամիս է՝ խոսում են քաղաքապետարանի պաշտոնյաները:
Առայժմ քննարկման փուլում է, կան փորձագետներ, որոնք ուսումնասիրում են իրավիճակը, դրա ավարտը կլինի հունիս ամսվա ընթացքում: Այսինքն՝ հիմա աշխատանքներ են տարվում, երբ որ դրանք կավարտվեն, մինչև հունիսի վերջը քննարկումներն ավարտված կլինեն, հետո հարցը կդրվի հանրային քննարկման:
Իսկ կոնկրետ գործողություններ ե՞րբ ակնկալենք:
Ես չեմ կարող ասել, որովհետև դրանով փորձագետներն են զբաղված, ես տեղյակ չեմ:
Այսինքն՝ հստակություն չկա՞, թե կոնկրետ երբվանից հնարավոր կլինի տեսնել գործնական աշխատանքներ:
Հստակությունն այն է, որ հիմա աշխատանքներ են տարվում:
Շարունակությունը՝ կայքում