Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է Ուկրաինային
ԱշխարհՈւկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ հինգշաբթի՝ նոյեմբերի 21-ի առավոտյան, ռուսական զորքերը տարբեր տեսակի հրթիռներ են արձակել Դնեպր քաղաքի ուղղությամբ, այդ թվում՝ «Կինժալ» աերոբալիստական հրթիռը, յոթ «Խ-101» թևավոր հրթիռ և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ (ICBM): Ուկրաինական կողմի տվյալներով՝ այն արձակվել է Աստրախանի շրջանից, հաղորդում է Reuters-ը։
Նշվում է, որ հարձակումն ուղղված է եղել ձեռնարկություններին և կարևոր ենթակառուցվածքներին: «Հակաօդային ուժերի ստորաբաժանումները ոչնչացրել են վեց X-101 հրթիռ»,- ասված է հաղորդագրության մեջ։