Հայերեն


Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico

Տնտեսություն

Արևմտյան երկրները նայում են Ադրբեջանի կողմը, որպեսզի Բաքվի օգնությամբ դադարեցնեն իրենց կախվածությունը Մոսկվայի հանածո վառելիքից. արդյունքում նրանք բնական գազի վերաբերյալ մի շարք համաձայնագրեր են կնքում Բաքվում կլիմայի փոփոխության վերաբերյալ COP29 համաժողովի ընթացքում: Այս մասին գրում է Politico-ն՝ «Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար» խորագրով հոդվածում:

Աղբյուրը նկատում է, որ Բաքու-Բրյուսել համագործակցությունը կարող է օգուտ բերել Ռուսաստանին:

«Ադրբեջանը շատ ուրախ է օգնել այս հարցում: 2022 թվականին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել հարավկովկասյան երկրի հետ՝ գազի արտահանումն ընդլայնելու համար։

Այժմ, որպես COP29 գագաթնաժողովի հյուրընկալող, ավտորիտար նավթային պետությունը անամոթաբար գովազդում է բնական գազի իր պաշարները և նոր առևտրային պայմանավորվածություններ ձեռք բերում մի քանի եվրոպական երկրների հետ: Նախագահ Իլհամ Ալիևը նույնիսկ հյուրընկալել է նման գործարքի ստորագրման արարողությունը համաժողովի շրջանակում:

Այնուամենայնիվ, Եվրոպա արտահանումն ավելացնելու համար Ադրբեջանը կտրուկ մեծացրել է հանածո վառելիքի սեփական ներմուծումը Ռուսաստանից: Որոշ հետազոտողներ կասկածում են, որ երկիրը կարող է պարզապես վերաուղղել ներկրվող ռուսական վառելիքի մի մասը Եվրոպա, թեև Ադրբեջանը պնդում է, որ մատակարարումները միայն ներքին օգտագործման համար են: Ինչևէ, Մոսկվան այս ամենից շահում է:

«Եվրոպացիները Ադրբեջանը դիտարկում են որպես այլընտրանք Ռուսաստանին, բայց Ադրբեջանից վառելիք գնելը նշանակում է վառելիք գնել Ռուսաստանից», - ասել է ադրբեջանցի այլախոհ Ժալա Բայրամովան, որն այս շաբաթ ստացել է հեղինակավոր «Մագնիտսկու մարդու իրավունքների մրցանակ» իր ակտիվության համար:

Անցյալ շաբաթ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ երկիրը 8,6 տոկոսով ավելացրել է բնական գազի վաճառքը դեպի Եվրոպա, ինչը կազմում է գրեթե մեկ միլիարդ խորանարդ մետր վառելիք:

Դա միայն սկիզբն է: Ադրբեջանի պետական էներգետիկ SOCAR ընկերությունը նախատեսում է մինչև 2033 թվականը գազի տարեկան արդյունահանումը մոտ 37 միլիարդ խորանարդ մետրից ավելացնել մինչև 49 միլիարդ խորանարդ մետր՝ հակասելով գլոբալ կլիմայական նպատակներին. այն է՝ նվազեցնել հանածո վառելիքի արտադրությունը:

Սակայն Ադրբեջանի արդյունահանման ակնկալվող աճը դեռևս շատ ցածր է այն մակարդակից, որն անհրաժեշտ է Եվրոպային մատակարարող հիմնական խաղացողներից մեկը դառնալու համար:

Փոխարենը, Ադրբեջանը սկսել է բնական գազ ներկրել ռուսական պետական «Գազպրոմ» էներգետիկ ընկերությունից՝ նախնական պայմանագրով ապահովելով առնվազն 1 միլիարդ խորանարդ մետր:

Բաքուն նաև բանակցություններ է վարում ռուսական գազը ձեռք բերելու և այն Ուկրաինայի տարածքով դեպի Կենտրոնական Եվրոպա արտահանելու համար:

Սակայն այս կրեատիվ լուծումը ոչ հուսալի քողարկում է անհարմար ճշմարտության համար. Ադրբեջանը, ըստ էության, ռուսական գազը «կլվա» Եվրոպայի համար:

«Մարդիկ հասկանում են, որ դա, իհարկե, ադրբեջանական գազ չի լինի: Դա կլինի ռուսականը, պարզապես կփոխվի դրա պիտակը», - ասել է ICIS գազի շուկայի մասնագետ Աուրա Սաբադուսը:

Բացի այդ, Ադրբեջանը մեծացնում է ռուսական հում նավթի գնման ծավալը: 2024 թվականին երկիրը ամեն ամիս գնել է մոտ 40 միլիոն դոլարի ռուսական հում նավթ, ըստ Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնի վերլուծության: Դա 23 միլիոն դոլարի ամսական հարկային եկամուտ է Կրեմլի համար», - նշել է Politico-ն:

Մարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԻշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Անցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականներըՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԶինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԱվտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութԱյսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում․տեսանյութԵ՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան Պատասխանեք Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին. պատգամավորը ձայնագրություն միացրեց Պապիկյա՛ն, ինչքա՞ն ես մեր երեխեքի կյանքի գնով քո աթոռը պահելու․ պահեստազորի փոխգնդապետ Տիգրանաշենցիները ավելի շատ ձայն տվել են ՔՊ-ին, այլ ոչ թե Ուժեղ Հայաստանին. Նարեկ ԿարապետյանՄիայն հզոր բանակ ունենալով է հնարավոր ձեռք բերել երկարատև խաղաղություն. Արեգ ՍավգուլյանՈչ մեկ չի խոսում Նուբարաշենի զորամասերից մեկում զինվորների սննդի թունավորումից. տեսանյութ ԵՄ ու ԵԱՏՄ ստանդարտները իրար հակասող չեն, բայց կան տեսակներ, որոնք մի տեղում ավելի խիստ են Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու պլան չունենք, գոհ կլինեմ, եթե ՀՀ-ին հեռացնեն կառույցից. Փաշինյան Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբըՇնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ
Ամենադիտված