Վիճաբանություն եւ կրակոցներ Մալաթիայում
ՀասարակությունԵրեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ժամը 20:00-ի սահմաններում, մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որն ավարտվել է կրակոցներով: Կրակոցների հետեւանքով, սակայն տուժածներ չկան:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Զարզանգ Գաբրիելյանը մեր զրույցում ասաց, որ երեկ` ժամը 20:13-ին, ոստիկանություն ահազնագ է ստացվել մի քաղաքացուց, որը հայտնել է, որ Օհանովի փողոցի թիվ 16 շենքի մոտ վիճաբանություն է, կրակում են: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Հարցին, տուժածներ կա՞ն, Գաբրիելյանն ասաց, որ սույն դեպքի վերաբերյալ հիվանդանոցային ահազանգ ոստիկանությունը չի ստացել: