Հայերեն

Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»

Blog

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բաքվում երեկ ավարտվեց ՄԱԿ-ի՝ կլիմայական փոփոխությունների համաժողովը՝ COP-29-ը: Թե ինչու էր ադրբեջանական հանցավոր իշխանությունը, Իլհամ Ալիևի գլխավորությամբ, այդքան փափագում հասնել համաշխարհային նշանակության հերթական համաժողովը հենց Բաքվում անցկացնելուն, մեկ անգամ չէ, որ արդեն նշել ենք: Ինքնին հասկանալի է, որ Իլհամ Ալիևն այդպիսով ցանկանում էր նախ ընդգծել իր ղեկավարած պետության՝ Ադրբեջանի կարևորությունը, բարձրացնել իր երկրի միջազգային հեղինակությունը:
 
Զուգահեռաբար, նման միջազգային ու ներկայացուցչական համաժողով հյուրընկալելով՝ Ալիևը ձգտում էր «ջրել» կամ օրինականացնել մարդկության դեմ գործած հանցագործությունները, մասնավորապես՝ Արցախի բնիկ հայության դեմ ռազմական ագրեսիայի զուգորդմամբ ու ֆիզիկական բնաջնջման սպառնալիքով ուղեկցված էթնիկ զտումը, Արցախի քաղաքական ու պետական գործիչների պատանդառումն ու ապօրինի կալանավորումը, Արցախի հայության պատմամշակութային ժառանգության հուշարձանների ոչնչացումը կամ ձևախեղումը: Սա, եթե չխոսվի Ադրբեջանի նման դինաստիական բռնապետությունում առկա խայտառակ վիճակը՝ մարդու իրավունքների ու ժողովրդավարության տեսանկյունից:
 
Այդուամենայնիվ, նկատենք, որ այդ համաժողովով Ալիևը լիարժեքորեն չհասավ այն ամենին, ինչին ձգտում էր. համաժողովը այնքան էլ ներկայացուցչական չստացվեց, քանի որ բազմաթիվ երկրների ղեկավարներ զանազան պատրվակներով հրաժարվեցին Բաքու մեկնել: Ի լրումն, հայության հանդեպ Ալիևի ու նրա ռեժիմի գործած հանցանքների, նաև՝ հենց Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների մասին բազմաթիվ հայտարարություններ ու անդրադարձեր եղան: Բայց, ավելի շատ՝ «հասարակական սեկտորից»: Մասնավորապես, կարելի է հիշատակել միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերի հայտարարությունը. «Մենք, որպես աշխարհի քաղաքացիներ, պարտավոր ենք ուշադրություն դարձնել մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա, որոնք իրականացվում են Ադրբեջանի կողմից ոչ միայն Արցախի ժողովրդի դեմ՝ էթնիկ զտումների տեսքով, այլև հայկական ու ադրբեջանական քաղբանտարկյալների շարունակվող ազատազրկման եղանակով: Անկասկած, Իլհամ Ալիևը բռնապետ է: ՄԱԿ-ի կողմից դա ցավալի որոշում էր՝ Բաքվին ու Ալիևին թույլատրելը, որ անցկացնեն COP-29 համաժողովը...
 
Մենք պետք է հասկանանք, թե ինչպիսին են հասանելի քաղաքական տարբերակները՝ Ալիևի վրա տարաբնույթ ճնշումներ իրականացնելու համար: Բռնապետները քաղբանտարկյալներին երբեք իրենց հոժար կամքով ազատ չեն արձակում: Նրանք դա անում են միայն այն ժամանակ, երբ ստիպված են լինում անել, երբ գիտակցում են, որ բացասական հետևանքների կբախվեն, եթե դա չանեն: Այդ իսկ պատճառով, մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է, ինչպիսին էլ որ չլինի մեր դերը, անել ամենը, ինչ կարող ենք՝ Ալիևի վրա ճնշում գործադրելու համար, ինչը նրան կստիպի փոխել ուղղությունը»: Իսկ Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ և հայ ժողովրդի բարեկամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը հայտարարել է. «Մենք գիտենք, որ Ադրբեջանն ապօրինաբար գերության մեջ է պահում բավականին մեծ թվով հայերի: Նրանք ոչ մի հանցանք չեն գործել, և նրանց շարքում են Ղարաբաղի հայտնի շատ առաջնորդներ, որոնք ներկայում Ադրբեջանում գտնվում են ճաղերի ետևում: Դա շատ լուրջ պատճառ է՝ մտահոգվածության համար: Ես հուսով եմ, որ միջազգային հանրությունը կարող է շատ ավելի նշանակալի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի ազատի այն մարդկանց, որոնք ապօրինի պահվում են գերության մեջ, և որոնք, ակնհայտորեն, մեծ տառապանքների են ենթարկվում»:
 
Ընդհանուրի մեջ, կարծում ենք, արժե առանձնացնել նաև Ադրբեջանից վտարված լրագրող և բլոգեր Մահամադ Միրզալիի հայտարարությունը. «Ամոթ է, որ եվրոպական գործիչները, հանուն գազ ստանալու, շարունակում են համագործակցել Ադրբեջանի հետ և այն համարել հուսալի գործընկեր: Ամոթ է, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը Ալիևի ձեռքն է սեղմում այն ժամանակ, երբ Եվրոպայից բազմաթիվ կոչեր են ուղղվում Ադրբեջանին՝ մարդու իրավունքները հարգելու պահանջով: Շատ եվրոպական լիդերներ, ինչպես օրինակ Շառ Միշելը, շնորհավորում են Ալիևին: Ինչի՞ կապակցությամբ են շնորհավորում: Այն բանի առթի՞վ, որ Ալիևը ադրբեջանական ու ավելի քան 300 և բազմաթիվ հայ քաղաքական բանտարկյալնե՞ր է պահում բանտերում»: Էլի կարելի է շարունակել: Բայց այստեղ մի կարևոր նրբերանգ էլ կա. թե՛ այդ համաժողովը, թե՛ այն Բաքվում անցկացնելը յուրօրինակ «բաց դաս» կարելի է համարել:
 
Դաս, որի առանցքային ունկնդիրները պետք է լինեն բոլոր նրանք, մասնավորաբար՝ հայրենի հասարակական-քաղաքական դաշտում, ովքեր անդադար խոսում են այն մասին, որ Եվրոպան կգա, կօգնի, աշխարհը դա թույլ չի տա, այս, այն: Ոչ մի Եվրոպա, ոչ մի Արևմուտք ու աշխարհ ոչ մեկին էլ ոչ մի դեպքում չի օգնի: Ու հենց եվրոպական, արևմտյան քաղաքական գործիչների պահվածքը դրա ցցուն վկայությունն է. իրենք ունեն նավթի, գազի հետ կապված շահեր ու հետաքրքրություններ, այդ հարցում իրենց Ալիևը պե՞տք է, ուրեմն՝ կգովաբանեն էլ, կշնորհավորեն էլ, կողջագուրվեն էլ, նույնիսկ եթե 150 տոկոսով վստահ լինեն, որ Ալիևը նախաճաշին մարդ է ուտում: Արևմուտքի համար նավթը, գազը, շահը, քեշ փողը միշտ հազարապատիկ ավելի կարևոր են, քան ինչ-որ հայերի արյունն ու կյանքը: Ավելին, «նաղդ շահն» Արևմուտքի (ու ոչ միայն) համար բազմապատիկ ավելի կարևոր է, քան իրենց իսկ քարոզած «արժեքները»:
 
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան
Ամենադիտված