Հայերեն


Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր մեկնաբանություններ, եզրակացություններ, նաև պատճառներ են նշվում մամուլում ու սոցցանցերում: Պաշտոնական «վարկածը» կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունն էր իրավապահ համակարգից ու նրա՝ «համբերության բաժակի լցվելը»: Իշխանական շրջանակներում, սակայն, հանրությանը մատուցված անորոշ պատճառներից տարբերվող փաստարկներ են շրջանառվում: Ըստ այդմ, բացի շոուից ու տաբեր շրջանակների կողմից նշվող այլ պատճառներից, կան նաև այլ գործոններ:
 
Ի մասնավորի, Փաշինյանի «համբերության բաժակը լցվել» էր ոչ թե այս կամ այն պաշտոնյայի աշխատանքի որակի (դա այս իշխանության պարագայում էական չէ) կամ իսկապես այդ համակարգերում վատ վիճակի (դա նույնիսկ չի էլ քննարկվում) պատճառով, այլ նրա, որ բոլոր ազատված պաշտոնյաների հետ կապված կան լուրջ խնդիրներ, որոնք կարող էին վնասել նույն Նիկոլ Փաշինյանի առանց այդ էլ շրիշակին հավասար վարկանիշին: Մասնավորաբար, կառավարության «կուլիսներում» խոսում են, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ազատման հարցը դեռ ամիսներ առաջ է օրակարգում եղել:
 
Ըստ մեր աղբյուրի, ՔՊ «վերնախավից» Փաշինյանի սեղանին է դրվել մի թղթապանակ, որում ներկայացված են եղել տեղեկություններ Վահե Ղազարյանի կողմից վերջին տարիներին ձեռք բերված անշարժ գույքի և միջնորդ անձանց միջոցով ծավալած բիզնեսների մասին: Վարչապետին զեկուցվել է, մասնավորաբար, Ծաղկաձորում և Տավուշի մարզում նրա խոշոր մի քանի բիզնեսների մասին ևս: Մեր զրուցակցի խոսքերով, այն ժամանակ Փաշինյանը բավականին կոշտ խոսակցություն է ունեցել Ղազարյանի հետ և ժամանակ տվել բացատրություններ ներկայացնելու: Խնդիրներ կան նաև այլ պաշտոնյաների հետ կապված: Ի մասնավորի, Գնել Սանոսյանը չի մարսել Բայանդուրի ճանապարհի թեման, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանը «թուքումուր է կերել»: Ի դեպ, ասում են՝ նրա ու մյուս պաշտոնյաների հետ կապված ևս «թղթապանակներ» կան Փաշինյանի սեղանին:
 
Դժվար է ասել՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը այդ թղթապանակներին նաև իրավական ընթացք կտա, թե՞ կբավարարվի միայն պաշտոնանկությամբ: Չի բացառվում, որ նույնիսկ նոր պաշտոնների նշանակի, ճիշտ է՝ անհամեմատ ցածր «կալիբրի», բայց «մի ղեկավար, մի թեթև պաշտոն»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՔիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էՆավթի գները աճել ենԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՆերկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԵրբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանԸնդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԱրամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր ԿամենդատյանԵրիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ Մխիթարյան«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՆիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանԺամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանՊատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԿոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանՀեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր Ավետիսյան
Ամենադիտված