Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ)
Հասարակություն«Թերլեմեզյան» ցուցասրահում տեղի է ունեցել Տարոն Շահինյանի՝ «Նավարկություն» խորագրով անհատական ցուցահանդեսը։
Ցուցադրությունն ընդգրկում է «նավարկություն» թեմայով կատարված ֆիգուրատիվ և վերացական գեղանկարներ (2019-2024), որոնք էական դեր են խաղացել հեղինակի գեղարվեստական ձեռագրի ձևավորման գործում և ամփոփում են իրականության մասին նկարչի մոտեցումը։ Արվեստագետ Տարոն Շահինյանի խոսքով՝ սա իր առաջին ցուցահանդեսն է։
Նավարկության թեման ընտրել է հեղինակը հենց այն պատճառով, որ «դու ծովում ես ու լողում ես, բայց որոշ ժամանակ հետո չգիտես՝ որտեղ կլինես։ Նկարաշարի հաջորդաբար ներկայացված ամեն կտավ առանձին պատմում է կյանքի մասին։ Հեղինակն իր բոլոր կտավներն էլ սիրում է, որովհետև, նրա կարծիքով, ամեն նկար նկարելիս տարբեր զգացողություններ ես ունենում։ Սակայն ունի մեկ յուրահատուկ կտավ, որը թեկուզ և փոքր չափի է, բայց ամենադժվարն այդ կտավից կբաժանվի։
Մտադիր է ցուցահանդեսներ առաջիկայում էլի կազմակերպել, ընդ որում ոչ միայն նավարկության թեմայով։ Ցուցհանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 5-ը քաղաք Երևան, Արշակունյաց 39–ում հասցեում։