Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի
ԱմենաընթերցվածՆոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո միլիարդատեր Իլոն Մասկի կարողությունը շարունակում է կտրուկ մեծանալ, գրում է CNN-ը՝ ընդգծելով, որ աշխարհի ամենահարուստը մարդու կարողությունը հասել է ռեկորդային 347,8 մլրդ դոլարի:
Այս ցուցանիշը գերազանցում է Մասկի՝ 2021-ի նոյեմբերին սահմանած ռեկորդը. այն ժամանակ Tesla-ի գործադիր տնօրեն, X-ի սեփականատեր Մասկը 2021-ին դարձել էր առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել էր 340 մլրդ դոլարը:
Մասկին պատկանող Tesla ընկերության արժեթղթերի գինը Թրամփի հաղթանակից հետո բարձրացել են, ինչը նպաստել է Մասկի կարողության մեծացմանը: Նոյեմբերի 5-ից հետո նրա կարողությունը մեծացել է 83 մլրդ դոլարով, հաշվարկել է Bloomberg Billionaires Index-ը: