Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմանները
ԱշխարհԱդրբեջանը վախենում է փախստականների հոսքից` ցամաքային սահմանների բացման դեպքում։
Այս մասին ասել է Միլի Մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը։
«Սահմանների բացումը կհանգեցնի հարյուր հազարավոր փախստականների հոսքը դեպի մեր երկիր՝ ռուս-ուկրաինական պատերազմի և Իրանի վրա հարձակումների պատճառով: Փախստականների նման ալիքը կարող է վտանգներ ստեղծել քաղաքական կայունության համար՝ հումանիտար, սոցիալական և մշակութային տարբերությունների պատճառով»,– ասել է նա: