Հայերեն


«Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում կարող են լինել տարբեր գործողություններ, որոնք կսրեն, կլարեն ընդհանուր իրավիճակը համաշխարհային քաղաքական թատերաբեմում, ակնհայտ է:
 
«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը: «Երկու դեպք կառանձնացնեմ: Առաջին՝ ԱՄՆ-ն հրապարակայնացրեց այն, որ իր կողմից Ուկրաինային տրամադրվող հրթիռներով կարելի է հարվածել «հին Ռուսաստանի» տարածքի խորքը: Երկրորդ՝ ռուսական «Գազպրոմբանկը», որի միջոցով հիմնականում նավթ և գազամթերք էին գնում թե՛ Չինաստանի, թե՛ Ռուսաստանի գործընկերները, թե՛ եվրոպացիները, հայտնվեց ամերիկյան պատժամիջոցների տակ: Ավելին՝ ևս մեկ կարևոր հանգամանք կա: Չինական վճարային «UnionPay» համակարգը ևս, որն այլընտրանքային էր ամերիկյան, արևմտյան «SWIFT»-ին, հայտնվեց պատժամիջոցների տակ: Այսինքն՝ «Գազպրոմբանկի» բոլոր քարտերը, որոնք «UnionPay»-ին էին սպասարկում, փակվեցին: Սա առաջին հերթին հարված էր Չինաստանին, որովհետև ցույց տրվեց, որ ԱՄՆ-ն Չինաստանին չի ընկալում որպես առանձին սուբյեկտ, որը պետք է հնարավորություն ունենա Ռուսաստանի հետ այս տեսակ համագործակցություն ծավալելու: Սա առաջին խոշոր հարվածն էր Չինաստանին:
 
Հրթիռային հարվածների մասին: Որոշեցին այդ հրթիռներով հարվածել «հին Ռուսաստանի» տարածքների խորքը, Ռուսաստանն էլ միանգամից նոր զենքով հարվածեց Ուկրաինային: Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ ռազմարդյունաբերության կոմպլեքսի պատասխանատուներն ասացին, որ «Օրեշնիկ» համակարգով կարելի է Եվրոպայում ցանկացած թիրախ խոցել: Ռուսաստանին հարվածեցին, նա պատասխան տվեց, Չինաստանին հարվածեցին, նա ոչ մի պատասխան չտվեց: Այո, թաթիկները վեր բարձրացրեցին և «UnionPay» համակարգից անջատեցին «Գազպրոմբանկի» բոլոր քարտերը»,-ասում է քաղաքագետը:
 
Ընդգծում է՝ եթե Միացյալ Նահանգների նոր վարչակազմը որոշում կայացնի ավելի շատ կենտրոնանալ Չինաստանի տնտեսական զսպման վրա, ավելի մեծ հնարավորություն ունի հաջողության հասնելու: «Չինացիները նույնիսկ այս պարզ խնդրի պարագայում չեն հանդգնում ընդդիմանալ: Դա իր հերթին նշանակում է, որ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ ռուս-ամերիկյան հարաբերությունները որակական փոփոխություն գրանցեն: Եթե դրանք որակական փոփոխություն գրանցեն, այդ ժամանակ դա կանդրադառնա մեզ վրա: Որակական փոփոխությունը հետևյալն է. ամերիկյան իշխող վերնախավերում, խոսքը միայն Թրամփի վարչակազմի մասին չէ, կլեգիտիմացվի գաղափարը, որ Ռուսաստանն ունի իր ռազմավարական շահերը և ռազմավարական սահմանների խորքը: Այդ ռազմավարական սահմանների խորքի մեջ մտնում են հետխորհրդային պետությունները: Եթե դա լեգիտիմացվեց ամերիկյան իշխող վերնախավում, ապա դա էլ իր հերթին կնշանակի, որ ընդհանրապես արևմտյան ներկայությունը Հայաստանում կնվազի: Այս պարագայում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները կարող են մեզ վրա ազդել: Չեմ կարծում, որ դա տեղի կունենա երկու ամսվա ընթացքում, նույնիսկ չեմ կարծում, որ Թրամփը կկարողանա առաջին կես կամ մեկ տարվա ընթացքում լուծել այս հարցերը գլոբալ առումով: Բայց շատ հանգամանքներ են վկայում այն մասին, որ միտումն այս ուղղությամբ է գնում»,-հավելում է մեր զրուցակիցը:
 
Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան: Հայաստանի իշխանություններն արտաքին քաղաքական գիծը սկսեցին ուրվագծել դեպի Արևմուտք, Ռուսաստանին ընդդիմացան, բայց հիմա, կարծես, փորձում են ռևերանսներ անել նաև նրա ուղղությամբ, չէ՞ որ Արևմուտքը շոշափելի ոչինչ չտվեց, իսկ մեր երկրի տնտեսության գոյությունը, անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, ամուր թելերով կապված է Ռուսաստանի հետ: «Իրենք գնում են դեպի Թուրքիա, չեն գնում ո՛չ Արևմուտք, ո՛չ Ռուսաստան: 2018 թ.-ից հետո հայտարարում էին, որ արտաքին քաղաքականության մեջ վայրիվերումներ չեն լինելու, այսինքն՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները չեն վերանայվելու: 44-օրյա պատերազմից հետո իշխանությունների տելեգրամյան քարոզչական աղբանոցներն իրար հերթ չտալով գրում էին, թե որքան մեծ աջակցություն է Ռուսաստանը ցուցաբերել Հայաստանին, Արցախի Հանրապետությանը 44-օրյա պատերազմի ընթացքում: Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանն անձնական որոշում կայացրեց վիժեցնել Նոյեմբերի 9-ի գործընթացը: Դրանից հետո հայտնի՝ «а теперь я Наташа» սկզբունքի համաձայն, դարձան հակառուսական և հիմա այդ գիծն են սպասարկում:
 
Ի դեպ, հենց սրանով են իրենք իրենց բնույթով հակահեղափոխական իշխանություն: Գլոբալ առումով գնում են դեպի Թուրքիա՝ թուրքական աշխարհի ինտեգրում: Եթե էմոցիոնալ տեսանկյունից շատերի համար դա անընդունելի է, զուտ քաղաքական մաքուր հաշվարկի տեսանկյունից իշխանությունների համար դա միակ շանսն է փրկվելու: Ի ՞նչ էին ասում իշխանությունները. ռուսները մեր «ջեբն» էին գցել Ղարաբաղի հարցը, մի քպական կար, ասում էր՝ երեսուն տարի մեզ ստիպում էին սիրել մի բան, որը մերը չէ, և այլն: Հիմա ասում են՝ կար Ղարաբաղ, որը մեր «ջեբը» գցել էին ռուսները, դրա շնորհիվ մեր պետությունը պահում էին իրենց «ջեբում»: Ենթադրենք, որ դա իսկապես այդպես է: Դա նշանակում է, որ հանձնելով Ղարաբաղը՝ քայլ ես արել ընդդեմ Ռուսաստանի: Հանձնելով Ղարաբաղը, քայլ անելով ընդդեմ Ռուսաստանի, բայց շարունակելով ընդգրկված լինել քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական, ռազմական համակարգերում, որոնց կենտրոնը Ռուսաստանն է, իր հերթին նշանակում է, որ որպես անձ, քաղաքական էլիտայի ներկայացուցիչ, քաղաքական կուսակցություն, ապագա չունես:Հայաստանը շարունակում է մնալ ռուսական ուղեծրում, դրա հետ մեկտեղ գիտակցելով, որ չէր կարելի հանձնել Ղարաբաղը, բայց հանձնել են այն, այս մարդիկ հասկանում են, որ իրենք պատժի են ենթարկվելու:
 
Ո՞րն է միակ տարբերակը, որ այս իրավիճակից դուրս գան: Արևմուտքը գործուն աջակցություն, ազդեցություն գործընթացների վրա, որոնք թույլ կտային իշխանություններին հարյուր տոկոսով համոզված լինել, որ կպահեն իրենց կարգավիճակը, չի անում: Հիմա ո՞վ կարող է դա անել: Նայենք մեր շուրջը և կտեսնենք, որ միակ կենտրոնը, որը կարող է դա քիչ թե շատ անել, Թուրքիան է: Եթե ինտեգրվում ես թուրքական աշխարհի մեջ, Ղարաբաղ հանձնելը ոչ թե հանցագործություն է, որի համար մինչև կյանքիդ վերջ պետք է նստած լինես բանտում, Ղարաբաղի հանձնմանն աջակցելը ոչ թե հանցագործություն է, որի համար դու մինչև կյանքիդ վերջը պետք է դատվես, այլ մի գործ է, որը թույլ տվեց թուրքական աշխարհի միավորման ճանապարհին կարևոր քայլ անել: Եթե այդ գործն արել ես, իշխանությունների կարծիքով, կարող ես հույս ունենալ այդ փոքր կույր աղիքում՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև, առանց Սյունիքի և մի շարք այլ տարածքների, երկար տարիներ իշխանավարել: Եթե մարդիկ այս տրամաբանությամբ դիտարկեն գործընթացները, կհասկանան, թե այս մարդիկ ինչ են անում, մեզ ուր են տանում: Այս ամեն ինչն արվում է էժան՝ արևմտյան աշխարհին ինտեգրվելու շղարշի տակ: Որոշ ուժեր այսօր ստորագրություններ են հավաքում ԵՄ-ին անդամակցելու համար: Չգիտեմ, թե ինչպես կարող է պրոթուրքական ուժը ստորագրություններ հավաքել դեպի ԵՄ ճանապարհին և հասցնի մեզ տրամաբանական հանգրվանի՝ ԵՄ-ին անդամակցությանը: Թուրքիան Եվրոպա չէ, ոչ էլ Եվրամիություն է»,-կարծիք է հայտնում քաղաքագետը:
 
Իսկ ինչպե՞ս են այժմ Հայաստանի իշխանությունները հարաբերվում Ռուսաստանի Դաշնության հետ: «Իրենք հասկացել են, որ Ռուսաստանի հետ փոխհարաբերվելու առնվազն պատճառներ ունեն: Մեր ապրանքաշրջանառությունը 14 մլրդ է, այլընտրանքային շուկա չունենք: Մյուս կողմից՝ հասկացել են ռուսների որոշակի «թույլ» կողմը, որը շահարկելով՝ կարող ես իրենց հետ հարաբերությունների մակարդակ ապահովել: Դիլիջանում վերջերս բացվեց հերթական «Ռուսական տունը», մոտակա ժամանակահատվածում ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կայցելի Հայաստան, ՄԱԿ-ում տեղի են ունենում քվեարկություններ, որոնց ժամանակ Հայաստանը չի քվեարկում Ռուսաստանի դեմ, ներքին բանակցությունների շրջանակներում Նիկոլ Փաշինյանը, ընդ որում՝ սեփական նախաձեռնությամբ, կարող է ասել՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, եկեք այստեղ ռուսական դպրոցներ բացենք, հետո երկրի ներսում խոչընդոտել դրան, ասելով՝ ուզում եմ, բայց մեր ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տալիս: Բայց ռուսական դպրոցի թեման արծարծելով, չքվեարկելով ընդդեմ Ռուսաստանի՝ ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի, նույնիսկ Թուրքիային ինտեգրվելու գործընթացը վերջին չի հասցրել:
 
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում Նոյեմբերի 9-ի փաստաթղթից: Ոչ միայն այն պատճառով, որ շատ լավ գիտակցում է՝ եթե հետ կանչի Հայաստանի ստորագրությունը, հաջորդ օրը պատերազմ է լինելու, այլ ուզում է նույն Արևմուտքի կամ գոնե Թուրքիայի հետ ստորագրել ինչ-որ փաստաթուղթ, որը կերաշխավորի աշխարհաքաղաքական նոր կառուցվածքի գոյությունը մեր տարածաշրջանում, դրանից հետո լիակատար կերպով կխզի իր կապերը Ռուսաստանի հետ: Եթե մարդիկ ուզում են իմանալ, թե ինչ փաստաթուղթ նա կցանկանար ստորագրել Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, թող կարդան Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որի կետերից մեկն ասում է՝ Թուրքիան պատրաստ է Հայաստանի Հանրապետությանն արտաքին և ներքին սպառնալիքների պարագայում Հայաստանի դիմումի ժամանակ գալ և օգնել նրան: Եթե Ալեքսանդրապոլի պայմանագրի այդ կետը ներառված լինի հայ-ադրբեջանական «Խաղաղության պայմանագրում», որի երաշխավորը պետք է լինի Էրդողանը, ապա ոչ միայն ռուսական զորքերն այստեղից դուրս կբերեն, այլ փողոցներում ռուսներին բռնելու են և բոլորին վտարեն երկրից»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ամենից վատ բանը «բարդակ» ընկալող առաջնորդն է․ Ռոբերտ ՔոչարյանՎարորդները ազդանշաններով աջակցում են «ՈւԺեղ Հայաստանին»Որքան հայրենիքն ու պետությունը մոտ են, այդքան ավելի լավ քաղաքացու համար. Ռոբերտ Քոչարյան Ոչ ոք չի՛ խլելու փոփոխության մեր հույսը. Քվեարկի՛ր 3-ի օգտինՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Աղվերանում հանդիպում է երիտասարդների հետԱդրբեջանը թելադրում է իշխանություններին, թե ՀՀ–ում` ինչ կարելի է կառուցել, ինչ՝ ոչ. ԼՀԿ–ն սկսեց քարոզարշավը«Շառլատանին փոխարինելու է գալիս ազգային բարերարը»․ Էդգար ՂազարյանՄեզ խաբում են. Ադրբեջանը չի ճանաչել ՀՀն կոնկրետ քառակուսի կիլոմետրով եւ քարտեզով. Մարուքյան Մենկարկում է «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Երասխից․ Էդմոն Մարուքյան Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ«Մայր Հայաստան» հուշակոթողի մոտ «Ուժեղ Հայաստանը» կամփոփի քարոզարշավի առաջին օրը«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Եռատոնի առթիվ. Արշակ ԿարապետյանՓոփոխությունները գալիս են. Ուժեղ Հայաստան (տեսանյութ)Այս օրը պետք է դառնա նոր սկզբի և նոր պատասխանատվության խորհրդանիշ․ Նաիրի Սարգսյան Մեզ հետաքրքրում է ոչ թե ցուցակում լինելը, այլ երկրի ապագան․ Ցոլակ ԱկոպյանԷս մարդը ուրիշ ազգ է բնակեցնում մեր երկրում․ Ալիևին չի կարողանում մերժել․ Նարեկ Կարապետյան Երրորդ ժամկետի գնալը մերժելու հիմքով իշխանության եկածը պետք է մերժվի հենց երրորդ ժամկետի հիմքով. Մելոյան Ունիկալ շրջան է, հիմնական ընդդիմադիր առաջնորդը տնային կալանքից է քարոզչական պրոցեսներին մասնակցում. Նարեկ Կարապետյան Էս մարդկանց ճամփել է պետք, իրենք վատ խոսույթ են մտցնում, կռիվ են մտցնում մեր մեջ. Նարեկ Կարապետյան Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին, երբ ֆեյսբուք ես մտնում, մոտավորապես գուշակում ես, հուսով եմ՝ դա սունկն է․ Նարեկ Կարապետյան Այս մարդը վերածվում է դիկտատորի, եթե ընտրվի՝ սովետական ամենածանր բռնաճնշումների հոտն եք զգալու. Նարեկ ԿարապետյանԵթե այս իշխանությունը մնա, ժողովուրդը վճարելու է ամենաբարձր գինը․ Ատոմ ՄխիթարյանՄի՛ խաբնվի Փաշինյանի ասֆալտին, եթե իրեն ընտրես՝ Էրդողանին ու Ալիևին ես ընտրում. Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը, հավատարիմ իր առաքելությանն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ կնքած հուշագրին, մասնակցում է քարոզարշավինԹույլ չենք տալու, որ գործող թրքամետ վարչախումբը վերարտադրվի․ Ավետիք Չալաբյան Մեր հիմնական խնդիրն է ընդդիմադիր ընտրողին բերել ընտրության և համոզենք, որ ինքն ընտրի ընդդիմադիր դաշտի առաջատար ուժին. Չալաբյան Մեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Պարոն Կարապետյանը հայտարարեց մի բան, որը թերևս բոլորն են կասկածում»․ Դավիթ Ղազինյան Իրական առաջնորդի կերպարը տեսնում ենք Սամվել Կարապետյանի մեջ. երիտասարդ աջակից Մոտ 600․000 հայաստանցի աղքատ է, հացի խնդրով է ապրում․ Նարեկ Կարապետյան ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանն ասուլիս է տալիս ԱԺ-ի դիմաց. մեկնարկում են քարոզարշավը Ինչ կլինի քարոզարշավի վերջում. Վահե Հովհաննիսյան Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը. Արտակ ԶաքարյանՔվեարկելով 19 համարի օգտին դուք կպաշտպանեք Հայաստանի Հանրապետությունը, հայ մարդու ինքնությունը. Էդմոն Մարուքյան«Փոփոխությունների ամիսը» սկսվում է հիմա. միացե՛ք մամուլի ասուլիսին Խորհրդարանի շենքի դիմացԳագաթնաժողովից սպասում էին խաղաղություն, բայց Երևան եկավ պատերազմը ԶՊՄԿ-ն շարունակում է բաց հանքում և արտադրական տարածքում ընդունել հանքարդյունաբերությամբ հետաքրքրված խմբերիԱյսօր սկսվում է պաշտոնական քարոզարշավը, և մենք մտնում ենք նրա մեջ՝ ձախողելու թրքամետ վարչախմբի վերարտադրությունը. Ավետիք ՉալաբյանԹրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը շարունակում է ուժի մեջ մնալ Աղավնավանքում ավտոմեքենան բախվել է սյանը, այնուհետև ընկել գետը․ տnւժածներ չկան ՀՀ-ում մեկնարկել է 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը Հայաստանի ընտրությունները՝ արտաքին ազդեցությունների խաչմերուկում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու ընտանիքի անդամները բարձրացել են Հատիսի գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՎրաստանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացիներին պատանդ պահած տղամարդը Ճապոնիան համաձայնության է եկել ԱՄԷ-ի հետ՝ 20 միլիոն բարել նավթի մատակարարման շուրջԼիբանանում հայտնել են իսրայելական հարձակումների հետևանքով զոհված 2712 մարդու մասինԱդմիրալ Իսակով (տեսանյութ) Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանովԿործանարար թեզերը սկսել են ակտիվորեն սնուցվել Հայաստանի ներսից. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված