Զարուհին ծուղակն է գցել Տարոն Մարգարյանին
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / «Երկիր Ծիրանի» կուսակցության ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Տարոն Մարգարյանը հարստությանը, Փոստանջյանը նշել է, որ վստահ է՝ Երեւանի քաղաքապետի հարստության մի մասը Երևան քաղաքի բյուջեի հաշվին է գոյացել:
«Չեմ կասկածում, որ Տարոն Մարգարյանի հարստության 90 տոկոսը Երևանի քաղաքապետարանի միջոցների յուրացումն է կազմում: Եթե համեմատություն անենք, կարող եմ միանշանակ ասել, որ բարձրաստիճան պաշտոնյան չի կարող կուտակել նմանատիպ հարստություն: Արդեն 10 տարի է բարձրաստիճան պետական պաշտոնյա եմ, և ես ձեռք չեմ բերել որևիցե կարողություն և չէի էլ կարող, որովհետև այդ աշխատավարձով չես կարող նման կարողություն ձեռք բերել», ասել է նա։
Այսպիսով, Զարուհի Փոստանջյանը Երեւանի քաղաքապետին փաստացի մեղադրում է պետական միջոցների յուրացման համար: Տարոն Մարգարյանի ահռելի հարստության մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, ինքը քաղաքապետն իր հարստության ծագման վերաբերյալ հոդաբաշխ բացատրություն չի տվել:
շարունակությունը՝ կայքում