Հայերեն


Մենք բոլորս բառադի ենք․ «168 ժամ»

Հասարակություն

168-ը գրում է․

Առջևում ընտրություններ են։ Աշնանը՝ տեղական ինքնակառավարման մարմինների, ապա՝ ձմեռային դադարից հետո, խորհրդարանական։ Հայաստանը մտնում է նախընտրական փուլ ու դուրս է գալիս հետընտրական փուլից։ Դուրս է գալիս՝ չմտած, որովհետև ընտրություն, որին հաջորդող շրջանն անվանում ենք հետընտրական, որպես այդպիսին՝ չի եղել, ուստի չի եղել նաև հետընտրական փուլ։ Եվ քանի որ այն, ինչ եղել է որպես ընտրություն, չի եղել ընտրություն՝ որպես այդպիսին, դրան հաջորդած տարիներն էլ եղել են ընդամենը հաջորդ ընտրությանը, ավելի ճիշտ՝ չընտրությանը պատրաստվելու տարիներ։ Ու հիմա Հայաստանը մտնում է փուլ, որին կրկին իներցիայով անվանում ենք նախընտրական՝ իմանալով ու գիտակցելով, հիշելով ու կանխատեսելով, որ ընտրություն, որպես այդպիսին, չի լինելու։

Ընտրական ինստիտուտի աղճատվածությունը Հայաստանի ամենակարևոր, ամենախորքային ու ամենաանլուծելի խնդիրն է, որովհետև աղճատվածությունը վերաբերում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին։ Ոչ միայն թեկնածուներին ու դրանց առաջադրած իշխանությանը, որն ամեն ինչ անում է ընտրությունը չընտրության վերածելու համար, այլ նաև՝ մասնավորապես ու խորապես ընտրողներին կամ, որպես այդպիսին, ընտրատեղամաս գնացող, իսկ որ ավելի ճիշտ է՝ տեղափոխվող զանգվածին, որին, կրկին իներցիայով, անվանում ենք ընտրազանգված։ Հայաստանում ընտրական ինստիտուտն աղճատված է, որովհետև այդպես է ցանկանում ոչ միայն ընտրություն կեղծող իշխանությունը, այլև ընտրության կեղծումից օգտվող ընդդիմությունն ու նույն կեղծումից, իր կարծիքով, կրկին օգտվող հասարակությունը։

Իրականությունն այն է, որ հասարակությունը չունի ընտրության, արդար ընտրության կարիք ու պահանջարկ։ Չունի, որովհետև ընտրությունը դժվար, չափազանց դժվար գործողություն է, որը, բացի քվեաթերթիկում դրվող թռչնակից, ունի բազմաթիվ բաղադրիչներ։ Դրանցից ամենակարևորն ընտրական ինստիտուտի այն բաղադրիչն է, որն ընդունված է անվանել իդենտիֆիկացիա կամ նույնականացում։ Ընտրությունը հասարակությանը պատկանող իշխանության պատվիրակումը, փոխանցումն է մարդկանց կամ մարդկանց խմբերի՝ կրկին հասարակությանը պատկանող իշխանական լիազորություններն ի բարօրություն հասարակության օգտագործելու համար։

Ընտրելով գյուղապետի, պատգամավորի կամ նախագահի՝ անհատը և որպես անհատների հանրագումար՝ հասարակությունը այս կամ այն չափով ընտրվողին նույնացնում է իր հետ կամ հակառակը՝ իրեն է նույնացնում ընտրվողի հետ։ Իսկ դա նշանակում է, որ գյուղապետ կամ նախագահ ընտրելուց ու իր հետ նույնացնելուց առաջ ընտրողը ու որպես ընտրողների բազմություն՝ հասարակությունը պետք է իմանա՝ ո՞վ է ինքը։ Խոսքը, բնականաբար, երևույթի ընդհանրական, համընդգրկուն դրսևորման մասին է, որին կրկին իներցիայով ու գեղեցիկ հնչելու համար անվանում ենք ազգային ինքնություն։

Արդյոք մենք՝ որպես անհատներ ու որպես հասարակություն, գտե՞լ ենք հարցի պատասխանը՝ ո՞րն է մեր ազգային ինքնությունը. Մասիս սարի, Գառնիի լավաշի ու Արագածի խաշի հետ իդենտիֆիկացվելուց և Խորենացու ու Կոմիտասի և Չարենցի հետ չիդենտիֆիկացվելուց բացի, բնականաբար։

Չենք գտել այդ հարցի պատասխանը, որովհետև, ըստ ամենայնի, անգամ չենք էլ փնտրել։

Ու քանի որ չենք գտել այդ հարցի պատասխանը՝ ընտրում ենք իներցիայով՝ ընտրությունը վերածելով չընտրության։ Որովհետև չիդենտիֆիկացված հասարակությունը չի կարող իրենից առանձնացնել անհատներ ու նրանց ընտրելով՝ իդենտիֆիկացնել իրեն ընտրյալների հետ։ Ու որքան էլ ոչ էսթետիկական, նույնքան օրինաչափ է, որ չիդենտիֆիկացված հասարակության իդենտիֆիկացիայի արտահայտությունները շմայսները, թոխմախները կամ բառադիներն են։ Օրինաչափ է, որովհետև գուցե իրականում հենց նրանք, հենց նրանց տեսակն է այն առավելագույնը, որին զարգացման այս փուլում, չասենք՝ արժանի է, բայց հասել է մեր հասարակությունը։

Վերջին տարիներին մոդայիկ է դարձել ֆլեշմոբային թրենդը, որով հասարակությունն այս կամ այն բռնության ենթարկվածին, սպանվածին կամ ազատազրկվածին աջակցություն է հայտնում՝ «մենք բոլորս այսինչն ենք…» կարգախոսով։ Ոչ միայն այն պատճառով, որ հայերիս մոտ զոհի հետ իդենտիֆիկացիան ամենալավն է ստացվում, այլ որովհետև զոհի հետ իդենտիֆիկացիան պատասխանատվությունից ազատող իդենտիֆիկացիա է։

Զոհը հիշողություն է, հիշողությունը՝ անցյալ, իսկ անցյալում գործողություններ չեն պահանջվում։ Դրա համար մեզ մոտ առանձնակի հաջողված են ստացվում մեզ ոչ միայն առանձին անհատների, այլև ամբողջ 1.5 միլիոն զոհերի հետ իդենտիֆիկացնող ֆլեշմոբերն ու ակցիաները։

Իսկ արդարությունը պահանջում է այդ ակցիաներին զուգահեռ, իսկ գուցե դրանցից առաջ ֆլեշմոբեր անցկացնել՝ «մենք բոլորս Շմայս ենք», «Մենք բոլորս Թոխմախ ենք» և ամենակարևորն ու ամենաբնութագրականը՝ «Մենք բոլորս Բառադի ենք» կարգախոսներով։ Վերջինի դեպքում իդենտիֆիկացվելով ոչ միայն առանձին վերցված մականունավորի հետ, այլ նաև արտահայտելով մեր վերաբերմունքը ընտրություններին ու որպես դրա հետևանք՝ պետությանը։

Առջևում ընտրություններ են։ Մենք ընտրելու ենք նրանց, կամ առանց մեր ընտրելու՝ ընտրվելու են նրանք, ում հետ իդենտիֆիկացվելուց մենք ո՛չ մշակութային, ո՛չ էսթետիկական ու, բարեբախտաբար նաև, ո՛չ ֆիզիկական շոկ չենք ապրում։ Իսկ կարևորը, ինչպես հայտնի է, առողջությունն է։

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված