Ինձ համար միշտ հետաքրքիր է «Սպարտակի» դեմ խաղալը, միշտ կան էմոցիաներ. Բայրամյան
Սպորտ«Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մեկնաբանել է Ռուսաստանի գավաթի խաղում «Սպարտակի» նկատմամբ տարած հաղթանակը:
Չորեքշաբթի օրը «Ռոստովը» սեփական հարկի տակ հաղթեց Մոսկվայի «Սպարտակին» 2:1 հաշվով, Կարպինի թիմը դուրս եկավ Fonbet Ռուսաստանի գավաթի փլեյ-օֆֆի «ՌՊԼ ուղի» 1/2 եզրափակիչ։ «Ռոստովի» համար սա չորրորդ անընդմեջ հաղթանակն էր բոլոր մրցաշարերում։
«Անձամբ ինձ համար միշտ հետաքրքիր է «Սպարտակի» դեմ խաղալը, միշտ կան էմոցիաներ, միշտ բաց ֆուտբոլ, շատ հնարավորություններ, գոլեր։ Կարծում եմ, որ վերջին խաղը բացառություն չէր: Ինչ վերաբերում է ինտենսիվությանը, ապա մենք այդպես դուրս եկանք ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանը (2:1), և դա նույնպես արդյունք բերեց մեզ համար։ Տանը երկրպագուների առջև պարզապես պետք է այսպես խաղալ: Հիմա «Սպարտակն» անցել է, առջևում նույնպես ուժեղ թիմեր կան, ավելի բարդ է լինելու»,- ՏԱՍՍ-ին ասել է Բայրամյանը։