Քորթնի Քարդաշյանը 38-ամյակի կապակցությամբ մերկ լուսանկար է հրապարակել
LifeՔորթնի Քարդաշյանը 38 տարեկան է դարձել, նա բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել երկրպագուներից, ընկերներից և ընտանիքի անդամներից:
Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղը, որը երեք երեխաների մայր է, ծննդյան կապակցությամբ սեքսուալ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում: Լուսանկարում նա ամբողջությամբ մերկ է: «Հանդերձանք ծննդյան օրվա համար»,-մեկնաբանել է Քորթնին լուսանկարը:
Քիմ Քարդաշյանը ևս շնորհավորել է քրոջը: «Շնորհավոր այն միակ մարդու ծնունդը, որը սննդի մեջ չի օգտագործում գլյուտեն, կաթնեղեն, հացահատիկ: Քորթինին իմ ամենալավ ընկերն է, լավագույն մայրը և քույրն ամբողջ աշխարհում»,-գրել է Քիմը Instagraam-ում:
