Սերժ եւ Վիգեն Սարգսյանների գլխավոր մոտիվը
ՔաղաքականությունԼրագիր / Ապրիլի 20-ին պաշտպանության նախարարությունը կրթության ու գիտության նախարարության հետ համատեղ կազմակերպում է Ազգ-բանակ 2017 խորագրով համաժողովը: Ազգ-բանակ հայեցակարգը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո նրա առաջ քաշածն է, որի կապակցությամբ տրվել են ընդհանուր ձեւակերպումներ, բացատրվել է իմաստը, հայտնվել են բացօթյա խոշոր վահանակներ, հեռուստատեսային հոլովակներ:
Առայսօր սակայն չկա թերեւս ամենակարեւորը՝ իշխող «էլիտայի» համապատասխանեցումը ազգ-բանակ հայեցակարգին: Այսինքն, բավական աշխատանք կատարվել է հայեցակարգի փաթեթավորման ուղղությամբ, իսկ ահա բովանդակության մասով ամեն ինչ դեռեւս դատարկ է:
Կլցնի՞ որեւէ բան համաժողովը: Հազիվ թե, որովհետեւ համաժողովները չէ, որ լցնելու են ազգ-բանակ հայեցակարգը: Կարեւոր այդ հայեցակարգն իր գործունեությամբ պետք է լցնի տվյալ պետության կառավարող էլիտան: Հայաստանի կառավարող էլիտան գոնե մինչ այժմ արել է ամեն ինչ քվեատուփերը ՀՀԿ-ի թիվ 6 քվեաթերթիկով լցնելու համար:
շարունակությունը՝ կայքում