Հս. Կորեան ցույց է տվել, թե ինչպես է պատրաստվում հրթիռակոծել ԱՄՆ-ին / Տեսանյութ
ԱշխարհՀյուսիսային Կորեայի իշխանությունները ցուցադրել են տեսաֆիլմ Փհենյանի կողմից Միացյալ Նահանգները «հրթիռակոծելու» վերաբերյալ:
Ինչպես նշում է ria.ru-ն, տեսաֆիլմը ցուցադրվել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի հանգուցյալ պապի՝ Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 105-ամյակի առթիվ:
Դրանում ցուցադրված է հյուսիսկորեական նոր բալիստիկ հրթիռն ու դրա արձակումը: Հրթիռն անցնում է օվկիանոսն ու հարվածում ԱՄՆ քաղաքներից մեկին: Այնուհետև կադրում երևում է գերեզմանոցի ֆոնին այրվող ԱՄՆ դրոշը:
Կիմ Ին Ռյոնի նախազգուշացմանը նախորդել էր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությունն առ այն, որ դաշնակից Ճապոնիայի և Հարավային Կորեայի անվտանգությունն ապահովելու համար Վաշինգտոնը պատրաստ է ամեն ինչի՝ չբացառելով կանխարգելիչ հարված հասցնելու հավանականությունը: Փենսը նաև նշել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Հյուսիսային Կորեան սառեցնի միջուկային ծրագրի զարգացումը: