Հայերեն


Քոչարյանի օրոք հալածվածն ու Մարուքյանի պաշտպանյալը Վանաձորում Օսկանյանի թեկնածուն է

Քաղաքականություն

Armtimes-ը գրում է․

Օգոստոսի 23-ին «Համախմբում» կուսակցության վարչությունը ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ` նշելով, որ Վանաձորի ավագանու ընտրություններում կուսակցության ցուցակը կգլխավորի Վահան Ղույումչյանը: Վերջինիս կենսագրությունն ուսումնասիրելուց պարզ դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել:

Քոչարյանից հալածվածն Օսկանյանի կուսակցությունում

Այսպես, 2008 թվականին Ղույումչյանների ընտանիքը ցանկացել եւ փորձել է բիզնես ծրագրեր իրականացնել Վանաձոր քաղաքում: Հիմնադրել են տպագրական ծառայություններ մատուցող ընկերություն եւ օղու արտադրամաս, սակայն իշխանությունները, Ղույումչյանի խոսքով, ուժային կառույցների հետ միասին փորձել են ինչ-որ բան ստանալ նրանցից: 2003 թվականին նույնիսկ քրգործ է հարուցվել Վահան Ղույումչյանի հոր՝ Գարեգին Ղույումչյանի, դեմ: Գործարանն ու տպարանը պատրաստ են եղել աշխատելու, երբ քրգործ է հարուցվել: Ղույումչյանները հակընդդեմ հայց են ներկայացրել, սակայն չեն կարողացել հասնել Վճռաբեկ դատարան: Այնուհետեւ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ հաղթել: 2016 թվականին ՀՀ կառավարությունը փոխհատուցել է Ղույումչյանների կրած վնասը:

Էդմոն Մարուքյանի պաշտպանյալն Էդմոն Մարուքյանի եղբոր դեմ

ՄԻԵԴ-ում եւս մեկ ուշագրավ դրվագ կա: Եվրոպական դատարանում Ղույումչյանների փաստաբանն է եղել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ում եղբոր դեմ նաեւ պայքարելու է Վահան Ղույումչյանը Վանաձորի ընտրություններում, քանի որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակի առաջին համարը Քրիստ Մարուքյանն է:

Ղույումչյանը ցանկացել է արտագաղթել Կանադա

«Համախմբում» կուսակցության անդամի կենսագրականի ուշագրավ դրվագները վերը նշվածով չեն ավարտվում: Պարզվում է, որ դեռեւս 2008 թվականին նա «Իննա Կոգան» միջազգային իմիգրացիոն իրավաբանական ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար հանդես եկող Սերգեյ Ամատունու հետ կնքել է համաձայնագիր` Կանադա օրինական ներգաղթի համար անհրաժեշտ խորհրդատվական, փաստաթղթերի ձեւակերպման եւ օրինական ներգաղթի գործի պատրաստման ու Կանադայի դեսպանություն ներկայացնելու ծառայությունների մատուցման նպատակով։ Վահան Ղույումչյանի կողմից Սերգեյ Ամատունու ղեկավարած գրասենյակին վճարվել է 3 միլիոն 72 հազար դրամ, որից 2.592 միլիոնը վճարվել է դոլարով, դրանից 3.200 ԱՄՆ դոլարը փոխանցվել է, իսկ 4 հազար ԱՄՆ դոլար տրվել է առձեռն։ Սերգեյ Ամատունին ստանալով իր կողմից պահանջված փաստաթղթերը և վճարումները` մինչև 2010 թվականի հունիս ամիսը տարբեր պատճառաբանություններով Վահան Ղույումչյանի գործը չի ուղարկել Կանադայի դեսպանություն: Այս գործընթացն իրականցվել է Սերգեյ Ամատունու եւ նրա կնոջ՝ Հասմիկ Ադիլխանյանի կողմից:

Այս ամենից հետո Վահան Ղույումչյանը դիմել է դատարան, որն էլ որոշել է, որ «Համաձայնագրի» անվավերության հետևանքով Հասմիկ Ադիլխանյանից հօգուտ Վահան Ղույումչյանի բռնագանձել 4000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։

Իր կենսագրականի դրամատիկ զարգացումների վերաբերյալ զրուցեցինք հենց Վահան Ղույումչյանի հետ:

- Պարոն Ղույումչյան, ինչպե՞ս ստացվեց, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք հալածվելուց հետո անդամակցեցիք Վարդան Օսկանյանի կուսակցությանը:

- Միգուցե նրանք անձնական կապ ունեն, բայց ի՞նչ կապ ունի կուսակցության վարած քաղաքականությունը Ռոբերտ Քոչարյանի հետ: Նա քաղաքականության մեջ, դուք ինձանից լավ գիտեք, որ չկա այս պահին:

- Փաստորեն դուք, որեւէ խնդիր չե՞ք տեսնում, որ Քոչարյանի իշխանության կարկառուն դեմքերից մեկի կուսակցությունում եք եւ Վանաձորի ավագանու ընտրություններում այդ կուսակցության առաջին համարն եք:

- Մեր կուսակցությունը կոլեգիալ մարմին է, հենց այս պահին պատրաստվում են մամուլի ասուլիսի: Մենք մամուլի ասուլիսով կներկայացնենք Վանաձորի մեր արդեն ավագանու թեկնածուներին եւ կուսակցության որոշումը:

- ՄԻԵԴ-ում ձեր շահերը ներկայացնում էր այն ժամանակ փաստաբան Էդմոն Մարուքյանը եւ հիմա պայքարելու եք նաեւ Մարուքյանի եղբոր՝ Քրիստ Մարուքյանի դեմ: Կաշկանդվածություն չունե՞ք կամ բարոյական պարտքի զգացում:

- ՄԻԵԴ-ի ամբողջ գործընթացը եւ ամբողջ փաթեթը ես ինքս եմ գրել: Երբ, որ ընդունելի է դարձել ՄԻԵԴ-ում գործը, նոր Էդմոն Մարուքյանը որպես փաստաբան մասնակցել է պրոցեսին: Իհարկե, մենք ունենք ընկերական հարաբերություններ, բայց դա քաղաքականության հետ ոչ մի կապ չունի: Մենք ազնիվ եւ արդար ձեւով մրցակցելու ենք:

- Իսկ ճի՞շտ է, որ ժամանակին ցանկացել եք ընտանիքով արտագաղթել Կանադա:

- Այո, ժամանակին այդպիսի մտահղացում ունեցել եմ:

- Իսկ ինչը փոխեց այդ մտադրությունը: Ի՞նչը բերեց այն մտայնության, որ արտագաղթելը ճիշտ չի...:

- Դա մեր ընտանիքի ներքին խնդիր է եղել: Հիմա հարմար չի, որ ես այդ մասին խոսեմ: Եթե ավելի մանրամասն կուզեք, հետո կխոսենք:

Նշենք, որ Վանաձորում ՏԻՄ ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 2-ին, որին մասնակցելու մասին արդեն իսկ հայտարարել են ՀՀԿ-ն, «Ալյանս»-ը, «Քաղաքացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանը» եւ «Համախմբումը»:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված